haytni-en-oskar-i-90-rd-mrcana-n120728-1Լոս Անջելեսում կայացել է Ամերիկայն կինոակադեմիայի  «Օսկար» 90-րդ մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը:Մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսի Dolby Theatre-ում ։ 

 

2018 թվականի «Օսկարի» հաղթողները․՝

Լավագույն ֆիլմ է ճանաչվել  Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»։

Մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») ճանաչվել է լավագույն ռեժիսոր:

Լավագույն դերասան անվանակարգում հաղթել է «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը, իսկ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

Lավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Իկառուսը», իսկ լավագույն ձայնային մոնտաժի և լավագույն մոնտաժի համար մրցանակի է արժանացել բրիտանական արտադրության «Դյունկերկը»:

«Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում  հաղթել է «Ֆանտաստիկ կինը»:

Էլիսոն Ջենին ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի («Ես, Տոնյան»), իսկ 2-րդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դերակատարման  համար։

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Սիրելի բասկետբոլը», իսկ «Կոկոն» ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ:

«Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում «Օսկար»են ստացել «Դո՛ւրս այստեղից» ու «Անվանիր ինձ քո անունով» ֆիլմերը:

 


Հայտնի են պատվավոր «Օսկարի» դափնեկիրները

Ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր «Օսկար» մրցանակի  (Governors Awards) պարգևների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։ Արարողության պրոդյուսերը Ջենիֆեր Ֆոքսն է, որն...

|19 Հոկտեմբեր 2018,10:23