Վեց վրացական ֆիլմեր կցուցադրվեն «Ֆաջր» միջազգային կինոփառատոնում  

29388810_10216087767849341_3643652642481111040_nՄիանգամից 6 վրացական ֆիլմ կներկայացվի  «Ֆաջր» 36-րդ միջազգային կնոփառատոնում, որը տեղի կունենա ապրիլի 19-27-ը Թեհրանում (Իրան)։ Փառատոնի պաշոնական կայքը գրում է, որ «Արեւելյան հեռանկար» անվանակարգում Վրաստանը ներկայացնում է վեց ֆիլմ՝ նկարահանված 2016-2017 թվականներին։  Ինչպես նշեց «Ֆաջր» փառատոնի միջազգային ծրագրի ղեկավար Քամիար Մոհսեինը փառոտոնի այսպիսի ուշադրությունը վրացական կինոյի հանդեպ բարձրացավ Գեորգի Օվաշվիլիի «Հիբուլա» ֆիլմից հետո, որում գլխավոր դերում խաղացել է իրանցի դերասան Հուսեյին Մահյուբը, հայտնի Մաջիդ Մաջիդիի «Դրախտի գույնը» ֆիլմից (1999թ․)։

Մոհսեինը փառատոնի պաշտոնական կայքում գրում է․ «Անցյալ տարի «Արեւելյան հեռանկար» կատեգորիայում ներկայացվել է եւս մեկ ֆիլմ՝ Ռուսուլդան Գլուջիձեի «Օտար տունը», որը Վրաստանի կողմից ներկայացվել էր նաեւ «Օսկարի»՝ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ Ֆիլմը շատ արագ հայտնի դարձավ, այդ իսկ պատճառով, այս տարի մենք որոշեցինք եւս վեց վրացական ֆիլմ ներկայացնել հանդիսատեսին»։

Մոհսեինը նաեւ նշել է, որ ժամանակակից վրացական կինոն առանձնանում է թարմ հայացքով, վառ ստեղծագործական տաղանդներով, ինչպես նաեւ կինոկադրի բարձր որակով եւ գեղեցկությամբ։

«Ֆաջրը» (Fajr International Film Festival) ամենամյա կինոփառատոն է, որն անցկացվում է Իրանի մայրաքաղաքում 1983 թվականից։ Կինոփառատոնը ստեղծվել է Իրանի Մշակույթի նախարարության ու Իսլամական կողմնորոշման կողմից և ամեն տարի անցկացվում է իսլամական հեղափոխության տարելիցի նախօրեին։ 1995 թվականին մրցութային ծրագրում ներառվեցին նաեւ արտասահմանյան ֆիլմեր եւ փառատոնը  հայտարարվեց միջազգային։

Կինոփառատոնի խորհրդանիշը Սիմուրտ առասպելական թռչունն է, գլխավոր մրցանակը՝ «Բյորեղապակյա Սիմուրտ» արձանիկն է, տրվում է ժյուրիի կողմից ինչպես ազգային, այնպես էլ՝ միջազգային ֆիլմերին։  Փառատոնի ընթացքում ֆիլմերի ցուցադրություն է կազմակերպվում ոչ միայն Թեհրանի, այլեւ որոշ մարզերի ու խոշոր քաղաքների կինոթատրոններում։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 57 անգամ