Կյանքի կանոններ Ֆրենսիս Մաք Դորմանդից

kinopoisk.ruԴերասանուհին այս տարի արժանացավ «Օսկար» մրցանակի՝ լավագույն դերասանուհի անվանակարգում, «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում մարմնավորած դերի համար։

Ես բնավորություն ունեցող դերասանուհի եմ, պարզ եւ հասարակ։

«Պարզապես արյուն» ֆիլմից հետո բոլորը սկսեցին կարծել, որ ես Թեքսասից եմ, «Միսիսհիպին կրակների մեջ» ֆիլմից հետո բոլորը սկսեցին մտածել որ ես անգրագետ գեղջկուհի եմ, Իսկ «Ֆրագոյից» հետո բոլորը սկսեցին մտածել, որ ես հղի շիկահեր եմ։
Երբ ես ծանոթացա Ջոել Քոհենի (դերասանուհու ամուսինը) եւ նրա եղբայր Իտանի հետ, 24 տարեկան էի, Իտանը նույնպես 24 տարեկան էր, իսկ Ջոելը՝ երեք տարով մեծ մեզանից։ Նրանք նստած էին բազմոցին, սեղանի վրա դրված էր սարի չափ մոխրով լցված մոխրաման։ Եւ ես մտածեցի․ «Ինչ տարօրինակ, անհեթհեթ հիմարներ են, թերեւս՝ ինտելեկտուալներ կլինեն»։

Պետք չէ հավատալ գեղեցկադեմ տղաներին։

Մի քանի տարի առաջ ես Ջոելի հետ Կաննում էի։ Մենք քայլում էինք կարմիր գորգի վրայով, հազարավոր տեսախցիկներ հետեւում էին մեզ։ Հաջորդ օրը թերթերից մեկում կարդացինք՝ «Կինեռեժիսոր Ջոել Քոհենը՝ արժանացավ արմավենու ճյուղին, եւ նրան ուղեկցող անծանոթ կինը»։

Երբեք չեմ մտածել իմ մասին որպես կինոաստղի։

Ես երբեք հոգեխանգարված-մարդասպանի չեմ խաղացել, չնայած միշտ ցանկացել եմ։

Անիմաստ է էներգիա ծախսել՝ փորձելով գրավել Հոլիվուդը։

Ես դժվար եմ պատկերացնում իմ երկրպագուներին։ Չնայած նրանք գոյություն ունեն, սակայն ես պատկերացում անգամ չունեմ, ովքեր են նրանք։ Միայն կարիերայի սկզբում ես քիչ թե շատ գիտեի ում հետ գործ ունեմ։ Հիմնականում նրանք հանցագործներ էին՝ գտնվող կալանավայրում, ամենախսիտ ռեժիմով դատապարտված։ Ինձ դա քիչ էր հուզում, իսկ այ Ջոելը հերթով կարդում էր բոլորի նմաակները։

Պետք չէ անհանգստանալ կարիերայի համար, անհանգստացեք կյանքի համար։

Երբեք մի հավատացեք այն դերասանուհիներին, ովքեր պնդում են, որ չեն կարողանում աշխատանք գտնել 40-ից հետո։

Ես 60 տարեկան կին եմ, ապրում եմ Ամերիկայում եւ ինձ ամեն ինչ զզվացրել է։

Կինոյից ինձ կարող են դուրս հանել միայն ոտքերս վեր տնկած վիճակում։ Ես չափից շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Անկեղծ ասած ես այլ բան անել էլ չգիտեմ։ Ճիշտ է ես լավ տնային տնտեսուհի եմ, սակայն, երբ ես մեծացնում էի տղայիս, անգամ այդ ժամանակ խաղում էի թատրոնում։

Ես կարող եմ ապրել առանց աշխատանքի, սակայն դա ի՞նչ կյանք է։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 249 անգամ