Դի Կապրիոն և Փիթը կխաղան Տարանտինոյի նոր ֆիլմում

133568Լեոնարդո Դի Կապրիոն եւ Բրեդ Փիթն առաջին անգամ միասին հանդես են գալու Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարում։ Այս մասին հայտնում է The Deadline-ը։  Գլխավոր դերերում հանդես գալով՝ Դի Կապրիոն մարմնավորելու է հեռուսասերիալների նախկին դերասան Ռիկ Դալտոնին, իսկ Փիթը՝ նրան կրկնօրինակող Քլիֆֆ Բուտին։ Հերոսներն ամեն ինչ անում են Հոլիվուդում հայտնվելու համար։

«Սցենարի վրա ես աշխատել եմ 5 տարի, այնպես ինչպես ապրել եմ Լոս Անջելեսում  համարյա ողջ կյանքում,- ռեժիսորի խոսքերն է մեջբերում աղբյուրը։ – Անչափ ուրախ եմ Լոս Անջելեսի եւ Հոլիվուդի մասին այս պատմությունը, որն այլևս գոյությունչունի։ Ես ավելի մեծ երջանկություն չեմ պատկերացնում, քան այն, որ Դի Կապրիոն և Փիթը դարձան թիմի անդամ եւ մարմնավորեցին Ռիկին և Քլիֆֆին։

Ավելի վաղ, Տարանտինոն հայտարարել էր, որ նոր ֆիլմի սյուժեն չի կնետրոնանալու մոլագար Չարլզ Մենսոնի խմբավորման կողմից իրականացված դաժան սպանության պատմության վրա։ Նրա խոսքով, այդ իրադարձությունները ֆոնային բնույթ կկրեն։ Տարանտինոն նաև հույս ունի, որ հանցագործների զոհը դարձած Շերոն Թեյթի դերը կհամաձայնի խաղալ Մարգո Ռոբբին։

Ֆիլմի նկարահանումները նախատեսված է սկսել 2018-ի ամռանը։

 

Դիտվել է 132 անգամ