Դասական կինո․«Սպանել ծաղրասարյակին»  Գրիեգորի Պեկի հետ

29197206_10216022361614226_2929522318436728832_n20-րդ դարի ամերիկյան կինեմատոգրաֆում շատ չեն այն ֆիլմերը, որոնք ազդեցություն են ունեցել ոչ միայն մշակութային, այլեւ՝ հասարակական կյանքում եւ տրամադրություն ստեղծել ամբողջ երկրում։ Եվ Ռոբերտ Մալիգանի «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմը հենց այդ նշանակալից ժապավաններից մեկն է։ Բավական  է հիշել այն ժամանակաշրջանը, երբ ֆիլմը դուրս եկավ կինովարձույթ։ 1962 թ․ «բուռն 60-ականների» նախաշեմին։

Աստիճանաբար զարգանում էր քաղաքացիական իրավունքների եւ ռասսայական խտրականանության դեմ շարժումը եւ այս ֆիլմը հանդիսացավ փոփոխությունների կատալիզատոր։ (Գրիեգորի Պեկն այս ֆիլմում խաղում է իրավապաշտպան Ատիկուս Ֆինչի դերը, որը որոշում է դատարանում պաշտպանել մի սեւամորթի)։ Ֆիլմը նկարահանվել է Հարպեր Լիի համանուն վեպի հիման վրա, որը 1961 թվականին արժանացավ Պուլիցերյան պատվավոր մրցանակի։

Ըստ գրականության լեգենդ Տուրմեն Կապոտեի «Սպանել ծաղրասարյակին» կինոնկարը  Ամերիկային հարավային գոթականության առավել վառ օրինակ է։ Հարպեր Լին շարունակեց այնպիսի թեմաներ, որոնք բարձրացրել էին Ուիլյամ Ֆոլքների եւ Թոմաս Վուլֆի պես հեղինակները։ Ֆիլմի ամբողջ երկրով մեկ շռնդալից հաջողությունից հետո վեպի տպաքանակը միանգամից բարձրացավ, այնպես որ գրողը այլեւս կարող էր ոչինչ չգրել (ինչն էլ նա, ըստ էության արեց, նրա վերջին վեպը տպագրվեց գրողի մահվանից մեկ տարի առաջ):

Սակայն վերադառնանք կինոնկարին, այն դարձավ լավագույնը կինոռեժիսոր Ռոբերթ Մալիգանի եւ գլխավոր դերում հանդես եկած դերասան Գրիեգորի Պեկի կարիերայում։ Վերջինս արժանացավ «Օսկարի»՝ լավագույն տղամարդու դերի համար, իսկ ֆիլմը ներկայացվեց «Օսկարի» 8 անվանակարգերում, վերցրեց՝ երեքը։ Հիրավի ֆիլմը հրաշալի է ներկայացնում գրական բնօրինակի մթնոլորտը եւ դա ոչ միայն դերասանների  ռեժիսորի եւ սցենարիստի մեծ վաստակն է, այլեւ՝ նկարիչ Ալեքսանդր Գոլցինի, որն իր աշխատանքի դիմաց արժանացավ ոսկե արձանիկի։

Մեր օրերում կինոնկարը մի շնչով նայվում է, չնայած բավական ծանր մթնոլորտին։ Եվ ցավոք, դեռեւս շարունակում է ակտուալ մնալ եւ ոչ միայն Միացյալ Նահանգներում։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 120 անգամ