Գրքերում և կինոյում․ գրական հերոսների զգեստներ, որոնք անհնար է մոռանալ

skarlet1_minՀաճախ գրողներին այնպիսի մեծ սիրով են նկարագրում իրենց հերոսների զգեստները, իսկ երբ նրանց տեսլականը գումարվում է տաղանդավոր ռեժիսորների եւ նկարիչների երևակայության հետ, ստեղծվում են կերպարներ, որոնք նորաձև են դառնում ոչ միայն կինոյում։ Մենք ընտրել ենք մի քանի հայտնի կերպարներ, որոնք զարմացրել են թե՛ ընթերցողներին եւ թե՛ կինոդիտողներին։

 «Աննա Կարենինա» ․հերոսուհու պարահանդեսային զգեստը

Աննա Կարենինայի սև զգեստը այնքան հայտնի դարձավ, ընթերցողների մոտ որ նրանց համար միեւնույն էր արդեն, թե ի՞նչ ոճի է այն։ Աննայի մարմինը գրկող հանդերձանքը այնքան հաջող էր ընտրվել Տոլստոյի կողմից, որ կերպարը ակտուալ է շատ դարերի համար։
Էկրանավորման հեղինակները միշտ չէ որ հետևում են պատմական ճշգրտությանը։ Այսպես՝ Ջո Ռայթը ազատություն տվեց երևակայությանը եւ տեսարանը գրեթե հեքիաթային դարձավ։

28537726_10215952686312387_2104914850_n (1)

«Քամուց քշվածները»․ «Սկարլեթ Օ՛Հարայի վարագույրից զգեստը»

Հերիք չէ սա աշխարհի առաջին լիամետրաժ գունավոր կինոնկարն է, ու այսքա՛ն գեղեցիկ։ Ֆիլմը հիշվում է ոչ միայն դրամատիկ սյուժեյով, դժվար նկարահանումներով, դերասանական հրաշալի խաղով, այլ՝ հերոսների սքանչելի զգեստներով, որոնց վրա պրոդյուսերները չեն խնայել ո՛չ ժամանակ, ո՛չ էլ՝ գումար։ Նկարիչները վերարտատդրեցին նկարագրված զգեստների, աքսեսուարների եւ անգամ ներքնազգեստների ուրվանկարները։ Արդյունքում՝ Վիվիեն Լիի համար կարվեցին երեք տասնյակ զգեստներ, որոնցից շատերը դարձան զգեստների պատմություն։ Օրինակ՝ «Վարագույրե զգեստը», որով Սկարլեթը գնում է, որպեսզի գրավի Ռեդ Բաթլերին, դարձավ շահամոլության եւ անկախության սիմվոլ։

28722163_10215952687632420_315965680_n (1)

 «Նախաճաշ Թիվանիի մոտ»

Ահա թե որտեղ է էկրանավորումը խամրեցրել գրական բնօրինակը։ Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, որ Հոլի Գոլայթլիին կխաղա ոչ թե Օդրի Հեփբերնը, այլ մեկ ուրիշ դերասանուհի, կամ որ նա չի հայտնվի սև, երկար Givenchy-իի զգեստով, այլ մեկ ուրիշ հանդերձանքով։ Կոկո Շանելը իր թեթև ձեռքով սև զգեստն ու մարգարտե վզնոցը դարձրեց իսկական դասական ոճ, իսկ Օդրին միայն ամրապնդեց այն։

28907076_10215952688112432_1568253448_n

«Մեծն Գեթսբին»․ Դեյզիի «Սառցե զգեստը»

Այս ֆիլմի ամենահայտնի զգեստը դարձավ այն, որով դերասանուհի Քերի Մալիգանը հայտնվեց Գեթսբիի կազմակերպած երեկույթին։ Կինոքննադատներին զգեստն ավելի դուր եկավ, քան՝ հենց ֆիլմը։ Բյուրեղները, որոնք զարդարում են բաց վարդագույն զգեստը տպավորություն են ստեղծում կարծես զգեստը փոքրիկ սառցեբեկորներից կարված լինի։ Ինչպես և ցանկանում էր ռեժիսորը՝ Բեզ Լուրմանը աշխարհի ամենագեղեցիկ եւ հարուստ կնոջ տեսքով ներկայացավ։

գեթսբ

 

«Հրաշագործը Օզ երկրից»․ Դորոթիի սարաֆանը եւ կարմիր կոշիկները

Այս պարզ, կապույտ սարաֆանը 1939 թվականին ֆիլմում դարձավ նիմֆոմենական նորաձւության օրինակ։ Ոչ պակաս հայտնի էին Դորոթիի «սուտակե> կարմիր կոշիկները, որը ԱՄՆ-ում արտադրված սովորական կոշիկներ էին։ Գեղեցիկ եւ մատչելի։ Այսպիսի կոշիկներ իրենց կարող էին թույլ տալ կրել շատ ամերիկացի նորաձև աղջիկներ։ 2015 թվականի աճուրդում Դորոթիի զգեստը վաճառվեց մեկուկես միլիոն դոլարով։

28906807_10215952689712472_591976588_n (1)

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 270 անգամ