«Դովլաթով»․ արտասահմանյան մամուլը ֆիլմի մասին

դովլԱրտասահմանյան մամուլը ֆիլմի մասին

Ջեյ Վայսբերգ, Variety

«Դովլաթով» ֆիլմը դիտելու համար չի պահանջվում համապարփակ գիտելիքներ Դովլաթով-մարդու, կամ էլ՝ Դովլաթով-գրողի մասին, այստեղ շատ հեշտ է հիպնոսի ենթարկվելը՝ շնորհիվ Գերմանի բացառիկ հատկությանը՝ միզանսցեն կառուցելու եւ տեսախցիկի հետ աշխատելու. ամբողջ ֆիլմը հարուստ է հնարքներով, այդ իսկ պատճառով արժանի է բարձր գնահատականի։ Չնայած «Դավլաթովը» այս պահի դրությամբ Գերմանի ամենա էմոցիոնալ հասանելի ֆիլմն է, սակայն զիջում է ռեժիսորի նախորդ «էլեկտրական ամպերի ներքո» (2015թ) ֆիլմին։ Ի վերջո Դովլաթովը արտերկրում այդքան մեծ ժողովրդավարություն չի վայելում, որքան՝ Ռուսաստանում, ֆիլմում նա ներկայանում է որպես Իոսիֆ Բրոդսկու ընկեր, բացառությամբ այն հատվածների, որտեղ նա հաճախակի հայտնվում է «The New Yorker» ամսագրում։ Այդ իսկ պատճառով ֆիլմի միջազգային շուկա դուրս գալը, հազիվ թե ավելին լինի, քան կարելի է սպասել եվրոպական արտ-հաուսից։

Ջոնաթան Ռոմնի Screen International

Ժամանակ առ ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմը աննպատակ լողում է մեկ շաբաթվա իրադարձությունների ալիքների վրա։ Մյուս կողմից կենսական որոշ սկզբունքների փնտրտուքն ու պահպանումը ամենակարեւոր խնդիրն է այլախոհ-ստեղծագործողների համար, որոնց մասին պատմում է Գերմանը։ Այստեղ կա զգացմունքային գերիշխող շարք, մասնավորապես, երբ մետրոշինարարները հայտնաբերում են Լենինգրադի շրջափակման հետեւանքով զոհված երեխաների մարմինները։ Ֆիլմը միեւնույն ժամանակ ներկայացնում է ռուսական պատմության այդ դարաշրջանի թե՛ տրամադրությունները եւ թե՛ երազանքները, որոնց մասին մեր ժամանակներում այնքան հեշտ է մոռանալը։ Այս ոճային, յուրօրինակ, վարպետորեն «հանգիստ» ֆիլմը հնչում է որպես Ռուսաստանի, կամ էլ աշխարհի ցանկացած այլ երկրի cri de coeur (սրտի ճիչ ֆրանս.), երբ արվեստը եւ հավատը դեպի արվեստը մեռնում է եւ մենք բոլորս աներեւեւակայելիորեն պարտվում ենք։

Դարյա Յանգ The Holywood Reporter

Ռուս էմիգրանտ բանաստեղծ եւ գրող Սերգեյ Դովլաթովը բավականաչափ հայտնի չէ Արեւմուտքում, չնայած տանը նրան համարում են գերաստղ, Խորհրդային Միությունից հրաժարված մեծագույն արվեստագետից մեկը։ Ալեքսեյ Գերման-կրտսերի փորձը իր երկրի կոմունիստական անցյալի խորքը նայելու, վերադարձնում է մեզ այն հրաշալի ժամանակաշրջանը, երբ պոեզիան հատուկ նշանակություն ուներ, եւ գրողները, ինչպես ֆիլմի հերոսները, նախընտրում էին քաղցել, քան թե գրել «պատվերով» եւ խաբել։ Հավերժական թեմաների վառ արտացոլումը կարող է Գերմանին հաջողություն բերել Բեռլինյան կինոփառատոնում, սակայն դժվար կլինի գրավել հանդիսատեսի ուշադրությունը՝ պատմելով խառնաշփոթության մեջ գտնվող մարդու մասին։ Սերբ դերասան Միլան Մարչը տպավորիչ լրացնում է հեգնանքով եւ ներշնչանքով հրեա-հայ գրողի կերպարը, ում փողոցներով եւ Լենինգրադի գրական ապաստարաններում թափառելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում։

Աղբյուրը՝  seance.ru

Հ․Գ․ Կինոռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը, որը ներառված էր Բեռլինի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի հավակնորդների ցուցակում, արդեն հայտնվել է վարձույթում։ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմի կոստյումների նկարիչ Ելենա Օկոպնայան «Արծաթե արջ»-ի արժանացավ Բեռլինում։ Մրցանակը նրան շնորհվեց Բեռլինի 68-րդ կինոփառատոնում ներդրած ավանդի համար: «Դովլաթովը» ստացավ նաև Berliner Morgenpost թերթի անկախ ժյուրիի մրցանակը:
Ժապավենը նվիրված է հրեահայկական արմատներով գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի լենինգրադյան չորս օրերին։ Դովլաթովի դերակատարը սերբ դերասան Միլան Մարիչն է։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

 

Դիտվել է 217 անգամ