Դի Կապրիոյի սեփական կղզին. դրախտը՝ երկրի վրա

1-Լեոնարդո դի Կապրիոն միայն գեղեցիկ, տաղանդավոր եւ շատ հարուստ դերասան չէ։ Նա նաեւ աշխարհի գեղեցիկ կղզիներից մեկի սեփականատերն է։ Ահա այսպիսի տեսք ունի նրա կղզին։

Բելիզ՝ այստեղ է գտնվում այս գեղեցությունը։

2-24Լեոնարդոն այն գնեց 10 տարի առաջ՝ նպատակ ունենալով դարձնել աշխարհի առաջին հանգստավայրերից մեկը, որը կվերականգնի շրջակա միջավայրը։ Հայտնի է՝ դերասանը հանդես է գալիս էկոլոգիական համակարգի մաքրման դիրքերից։ Այդ հանգստագվայրի կառուցումը առաջին հերթին ենթադրում է ջրային եւ ափամերձ տարածքի մաքրում եւ վերականգնում։

3-21Երբ նա իր արձակուրդներից մեկի ժամանակ հայտնվեց այս կղզում, հասկացավ, որ ձկնորսները քանդում են էկոհամակարգը։ Ուստի որոշեց գնել կղզին։ Այստեղ նա նախատեսում է գործարկել վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Այժմ դեռ կղզին է վերականգնվում՝ պահպանելու համար այն, ինչ մնացել է։

Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի՝ 2018-ին։ Այցելուների համար կսահմանվեն խիստ կանոններ։ Կղզին կօգտագործի վերականգնվող էներգիա, եւ այսպես կփոխվի դրա տեսքն առաջիկա մի քանի տարում։ Ծրագիրը դերասանի համար ամենասիրելն է դարձել,  դրա իրագործման ուղղությամբ նա հնարավոր ամեն ինչ անում է՝ չնայած նրան, որ որոշ հոռետեսներ պնդում են՝ այնքան էլ լավ գաղափար չէ։

4-195-18Իսկ ծրագիրն իրապես հավակնոտ է՝ արհեստական ծովախութերով, էկզոտիկ ձկներով եւ վիլլաներով։ Մի խոսքով՝ ամեն ինչ շքեղ հանգստի համար․ 68 վիլլա եւ 48 առանձին տնակներ, որոնց արժեքը կլինի 5-15 միլիոն դոլար յուրաքանչյուրի համար։ Կղզին հավակնում է դառնալ աշխարհում էկոտուրիզմի «ամենաթանկ մարգարիտներից» մեկը։Կասկած չկա՝ գրպանները լիքը հյուրերի պակաս չի լինի։

 

Դիտվել է 174 անգամ