Առաջին հայկակական կինոընկերությունները

5864805_3482453Ամերիկայի Միացյալ Նահանգներում է աշխարհի ամենաստվար հայկական գաղութը: ԱՄՆ- ում  է նաև աշխարհի հնագույն և խոշորագույն կինոարդյունաբերություններից  մեկը: Ուստիև պատահական չէ, որ հայ ժողովրդի զավակները հաճախ են մասնակցել ամերիկյան կինոյին` 
բեմադրիչից մինչև ամենաաննշան աշխատանք կատարողներ…
 

ԱՄՆ-ը եղավ այն երկիրը, որտեղ ի հայտ եկան առաջին հայկական կինոընկերությունները. նկատի ունենք 1916-ին ստեղծված «Արաքսը» և 1919-ին հիմնված Նյու Յորքի «Արմենիա ֆիլմը»: «Արաքսում» են հանդես եկել կինոյի պատմության առաջին հայ կինոբեմադրիչները` ի դեմս Սուրեն Հակոբյանի և Հովհաննես Մամասյանի, որոնք էլ նկարահանել են աշխարհի առաջին խաղարկային կինոնկարը` «Հայկական խաչելությունը»: Ավետիս Ահարոնյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված այս կինոնկարը չի պահպանվել, սակայն նրա գոյությունն աներկբա է: 1916-ին Կովկաս այցելած Ասլան Կյոքճյանը նկարահանել է պատերազմական կինոխրոնիկա, որը ցուցադրել է «Moving Picture հայ կամավորներու և եվրոպական պատերազմի» վերտառությամբ: Ֆիլմի մակագրությունները հայերեն են եղել, այն ընդգրկել է ոչ միայն Կովկասում 1914–1915 թթ. տեղի ունեցած ռազմական գործողությունները, այլև հայկական հին ու նոր տեսարաններ և հնություններ:

Դիտվել է 35 անգամ