Netflix-ը գնել է Դովլաթովի մասին ֆիլմի ցուցադրության իրավունքը

dovlatovNetflix առցանց ծառայությունը գնել է ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմի՝ անգլալեզու երկրներում ցուցադրության իրավունքը: Ինչպես նշում է Gazeta.ru-ն, Netflix-ը ձեռք է բերել ֆիլմի ցուցադրության իրավունքը ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, ինչպես նաև սկանդինավյան և մի շարք այլ՝ մոտ 30 երկրներում:

«Դովլաթով» ֆիլմը նկարահանված է կենսագրական մելոդրամայի ժանրում: Այն պատմում էգրողի կյանքի չորս օրվա մասին՝ 1971 թվականին Լենինգրադում: Դովլաթովի դերում նկարահանվել էսերբ դերասան Միլան Մարիչը: Մյուս դերակատարների թվում են՝ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Արթուր Բեսչաստնին, Սվետլանա Խոդչենկովան:

Դիտվել է 29 անգամ