Հրապարակվել է կինոյի պատմության մեջ ամենահայտնի ինտիմ տեսարանների ցանկը

տիտՀրապարակվել է կինոյի պատմության մեջ ամենահայտնի ինտիմ տեսարանների ցանկը, որը  կազմել և հրապարակել են People ամսագրի փորձագետները։

Ինչպես եւ կարելի էր սպասել, ամենաբարձր հորիզոնականում Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի հերոսների սիրային տեսարանների շարքից է, սակայն առայժմ չի հստակեցվում՝ հատկապես որ դրվագի մասին է խոսքը։

Երկրորդ հորիզոնականում Դեմի Մուրի եւ Պատրիկ Սուեյզի մասնակցությամբ «Ուրվականը» ֆիլմն է՝ կավագործի անիվի մոտ հայտնի տեսարանով։ Թերեւս փոքր-ինչ անսպասելիորեն երրորդ հորիզոնականում հայտնվել է «Գահերի խաղը» ֆիլմից անկողնային դրվագը Ջոն Սնոուի եւ «վիշապների մոր» միջեւ։

People-ը նաեւ զրուցել է նման տեսարաններում նկարահանված աստղերի հետ։

«Մթնշաղը» ֆիլմում մեզնից պահանջվում էր ստեղծել սեքսի բոլոր ժամանակների ամենաէպիկական տեսարանը, եւ մենք մտածում էինք՝ սատանան տանի, ինչպես լուծել խնդիրը», - նկարահանումների հրապարակում ունեցած ապրումների մասին պատմել է Քրիսթեն Սթյուրատը։

«Ես գրեթե համոզվել էի, որ դա ավելի հեշտ է անել մեկի հետ, որին դու չես ճանաչում»,- ասել է Նատալի Պորտմանը՝ հիշելով Դարրեն Արանովսկիի «Սեւ կարապը» ֆիլմի նկարահանումները։

«Ես պաշտում եմ, երբ հասնում ենք այդ անհարմար տեսարանների նկարահանմանը»,- կարճ եւ խոսուն արտահայտվել է Էմիլիա Քլարկը, որը «Գահերի խաղը» ֆիլում մարմնավորել է Դեյեներիս Տարգարիենին։

տիկ

տտտ

Դիտվել է 109 անգամ