Անգլիացի հայտնի կատակերգուն արմատներով հայ է  

873066Համաշխարհային կինոյի պատմության մեջ քիչ չեն այն դերասանները, ովքեր «պատանդ» են դարձել իրենց խաղացած մեկ դերին։ Նրանցից մեկը Ռոուեն Ատկինսոնն է՝ համաշխարհային ճանաչում ձեռք բերած իր Միսթր Բինի կերպարով, թեեւ դերասանը խաղացել է նաեւ այլ դերեր։ Ծնվել է 1955 թվականին, հունվարի 6-ին Միացյալ Թագավորության Կոնսետ քաղաքում, ֆերմերի ընտանիքում։  Ունի երկու բարձրագույն կրթություն, ավարտել է Նյու Քասլի եւ Օքսֆորդի համալսարանները, ի դեպ մասնագիտությամբ ինժիներ է։ Ռոուեն Ատկինսոնը դերասանական կարիերան սկսել է 1978 թվականին, սկզբում որպես հաղորդավար, սցենարիստ եւ The Atkinson People ռադիոշոուի հիմնական դերասանը։ 1990 թվականին էկրան է բարձրանում «Միսթր Բին» հեռուստասերիալը, որը դերասանին համաշխարհային ճանաչում է բերում։

Հետաքրքիր փաստեր դերասանի կյանքից

Միսթր Բինը (թարգմանաբար լոբի է նշանակում), կարող էր լինել Միսթր Ճերմակ, կամ էլ անգամ՝  Միսթր Ծաղկակաղամբ, սրանք այն նախնական անուններն էին, որոնք մտածում էր իր հերոսի համար Ատկինսոնը։

Մեծ Բրիտանիայի թագուհին  դերասանին պարգեւատրել է կայսրության շքանշանով։

Երկար տարիներ Ատկինսոնը կակազել է, այդ իսկ պատճառով դերասանը հաճախ հարցազրույցներ չի տալիս եւ բոլոր ֆիլմերում գրեթե առանց խոսելու է հանդես գալիս։ Իսկ ապագա կնոջ հետ առաջին ժամադրության ժամանակ, նա ամբողջ ժամանակ լռել է՝ ասելով միայն մեկ նախադասություն. «Խնդրում եմ փոխանցեք կետչուպը»։ 2012 թվականին Միսթր Բինը գնաց թոշակի: «50 տարեկանում այդ դերը խաղալը…մի քիչ տխուր կլիներ, պետք է զգույշ լինել»,-ասել է դերասանը։

Ատկինսոնը թուլություն ունի մեքենաների նկատմամբ, նա թանկաժեք եւ հազվագյուտ մեքենաների մի ամբողջ կոլեկցիա ունի եւ պարբերաբար հոդվածներ է գրում մեքենաների մասին ամսագրերում։ Դերասանի դուստրը՝ Լիլին խաղացել է «Միսթր Բինը՝ արձակուրդում»  ֆիլմում, այժմ նա զբաղվում է երաժշտական կարիերայով և չի պատրաստվում նկարահանվել կինոյում։

Ատկինսոնը կարողանում է ինքնաթիռ վարել։ Մի օր դեպի Քենյա թռիչքի պահին օդաչուն կորցնում է գիտակցությունը։ Ատկինսոնը ստիպված էր վարել ինքնաթիռը, քանի դեռ օդաչուին ուշքի էին բերում։ Դերասանին հաջողվում է փրկել ուղեւորների կյանքը, որոնց թվում նաեւ իր ընտանիքն էր։

«Միսթր Բին» հեռուսատասերիալը դիտել են աշխարհի 200 երկրներում։

Ատկինսոնը՝ Միսթր Բինի մասին

Նա կարծես երեխա է՝ ոչ համապատասխան մարմնում, նա նաեւ ինչ-որ առումով ցուցադրում է անգլիացուն բնորոշ գծեր։  Միսթր Բինը ես եմ՝ 9-10 տարեկանում։ Նրան կարելի է համարել քաջ մարդ։ Գիտեք, ես Բինին միշտ համարել եմ առանց տարիքի, առանց ազգային պատկանելիության կերպար, մուլտհերոսի պես։ Եվ, երբ ես պատկերացնում եմ նրան ծեր, կամ էլ՝ միջին տարիքում, անմիջապես մտածում եմ՝ ինչպիսի խայտառակություն։ Ավելի լավ է մարդիկ նրան հիշեն այնպիսին, ինչպիսին տեսել և սիրել են, դրան հասնելու լավագույն միջոցը այլևս նրան չխաղալն է։

Իրական կյանքում ես…

Իրական կյանքում ես լուռ և կարելի է ասել ինքնամփոփ մարդ եմ։ «Կոլեկտիվի հոգին» արտահայտությունը հաստատ իմ մասին չէ։ Ես կատակներ, կամ անեկտոդներ չեմ հիշում եւ այն մարդկանցից չեմ ով ցանկացած զրույցի կարող է մասնակցել։ Ինձ թվում է հոգուս խորքում ես սարսաեփելի տաղտկալի մարդ եմ։ Մանկության տարիներին ես ածական անուն ունեի՝ ինձ այլմոլորակային էին ասում։

Ռոուեն Ատկինսոնի հայ արմատների մասին

Ի դեպ մի ուշագրավ փաստ, ըստ ռուս հայտնի հեռուստալրագրող Ալեքսանդր Գորդոնի Ռոուեն Ատկինսոնը հայկական արմատներ ունի։ Տեսանյութը՝ ստորեւ։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 1198 անգամ

Calendar

February 2018
M T W T F S S
« Jan   Mar »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728