Մարտին Սկորսեզեի հայ ուսուցիչը, որին ռեժիոսորը նվիրել է իր գլուխգործոցը

Martin-Scorsese«Եվ այսպես Փարիսեցիները կրկին կանչեցին մարդուն, որը կույր էր եւ ասացին նրան.

-Փառք տուր Աստծուն, մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է։

Նա պատասխանեց.

-Մեղավո՞ր է նա արդյոք։ Չգիտեմ։ Գիտեմ միայն մի բան, որ ես կույր եմ եղել, սակայն այժմ տեսնում եմ։

(Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ IX, հատվածներ 24-26): Հայկ Մանուկյան ուսուցչի հիշատակին: Սիրով և նվիրումով, Մարտի …»

1960-ականներին երիտասարդ Սկորսեզեն՝ ազատվելով զինվորական ծառայությունից, ընդունվում է Նյու Յորքի համալսարանը (NYU), որտեղ էլ դասավանդում էր կինոմատոգրաֆի պրոֆեսոր Հայկ Մանուկյանը, որը ձևավորել է այդ շրջանի կինոդպրոցի ուսանողների մի ողջ սերնդի փիլիսոփայությունը։

Հայտնի կինոգետի դասընթացներում Սկորսեզեն ընդգրկվում է պատահաբար, քանի որ մինչեւ վերջ այդպես էլ չէր կողմնորոշվել՝ ինչպիսին է լինելու իր կիոմատոգրաֆիական ապագան։  Առաջին իսկ դասախոսությունը լսելուց հետո սկսնակ ռեժիսորն իր համար հստակեցնում է այն ուղենիշները, որոնք հետագայում ձևավորում են նրան որպես ճանաչված ստեղծագործող։

«Նա այնպիսի էներգիա, կիրք ուներ, որ ես ինքս ինձ ասացի՝ ահա՝ որտեղ եմ ուզում լինել՝ այդ մարդու հետ», – ամերիկացի կինովավերագիր Ռիչարդ Շիկելի հետ զրույցում պատմում է Սկորսեզեն։

haigՀայկ Մանուկյանը կյանքում կինոյի դերի եւ առաքելության յուրահատուկ ընկալում ուներ, որն արվեստի և կրոնի բնական կապն էր։ Նրա դասախոսություններում երիտասարդ Սկորսեզեն գտնում էր իրեն հուզող փիլիսոփայական շատ հարցերի պատասխաններ։  Կաթոլիկների ընտանիքում մեծացած Սկորսեզեն պատմում է.

«Մանուկյանի շնորհիվ ես հասկացա, թե ինչպես համադրել կաթոլիկի կոչումը  և արվեստը՝ էկրանին հասնելով ներդաշնակության»։

Հայ դասախոսի ղեկավարությամբ Սկորսեզեն նկարահանում է ուսանողական կարճամետրաժ երկու ֆիլմ՝ «Ի՞նչ է քեզ նման գեղեցիկ աղջիկն անում նման վայրում, ինչիպին սա է» և «Դա միայն դու չես, Մյուրեյ»։

Առաջին լիամետրաժ ֆիլմը «Ես կզանգեմ առաջինը» (I Call First) Մարտին Սկորսեզեն նկարահանում է 1976-ին։ Գլխավոր դերը խաղում է Հարվի Կեյտելը, իսկ պրոդյուսերը Հայկ Մանուկյանն էր։ Ֆիլմն առաջադրվում է մրցանակի Չիկագոյի միջազգային կինոփառատոնին…

1978-ին նկարահանում է  «Կատաղի ցուլը» ֆիլմը՝ իտալական ծագումով  հայտնի ամերիկյան բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Ջեյկ Լա-Մոտտայի մասին։  Այն բարձր գնահատականի է արժանանում կինոքննադատների կողմից եւ ստանում երկու «Օսկար»՝ Տղամարդու լավագույն դերի եւ Լավագույն մոնտաժի համար (ֆիլմն առաջադրվել էր ևս 6 անվանակարգերում)։

Հենց այս կինոնկարի տիտրերում են աստվածաշնչյան այն տողերը՝ («Գիտեմ, որ կույր եմ եղել, սակայն այժմ տեսնում եմ») որպես ուղղերձ պրոֆեսորին,  որի մոտ ուսանել է Սկորսեզեն։

Հայկ Մանուկյանն իր մահկանացուն կնքել է 1980-ի մայիսի 26-ին, ինչից շատ չանցած տեղի է ունեցել «Կատաղի ցուլը» ֆիլմի պրեմիերան։

Դիտվել է 237 անգամ