Սփիլբերգը Երկրորդ համաշխարհայինի մասին նոր ֆիլմ է նկարում

132268Սթիվեն Սփիլբերգը կրկին կվերադառնա Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմային, բայց այս անգամ իրադարձությունները զարգանալու են կին հերոսի տեսանկյունից, գրում է THR-ն։

Ռեժիսորի Amblin Partners ընկերությունը ձեռնամուխ կլինի Ջուդի Բատալիոնի «Դիմադրության դուստրերը `խիզախությունը, ցասումը և հիտլերյան գետտոյում դիմակայության կին մարտիկների չբացահայտված պատմությունը» դեռեւս չհրատարակված գրքի էկրանավորմանը։ Ֆիլմը նկարահանվում է Բատալիոնի հետ համագործակցությամբ՝ որպես երկրորդ ռեժիսոր եւ էկրան կբարձրանա որպես DreamWorks Pictures-ի աշխատանք։

Այն պատմություն է երիտասարդ հրեա կանանց և աղջիկների մասին, որոնք պայքարում էին նացիստների դեմ՝ Դիմադրության շարքերում։

Ի դեպ, Ջուդի Բատալիոնը Հոլոքոստի զոհերի թոռնուհի է, նրա գիրքը լույս կտեսնի 2020-ին։

Սթիվեն Սփիլբերգը Երկրորդ համաշխարհայինի մասին արդեն երեք ֆիլմ ունի՝ «Արեւի կայսրությունը»«Շինդլերի ցուցակը» և «Փրկել շարքային Ռայանին»։

Դիտվել է 81 անգամ