Ֆիլմ սովորական հանճարի մասին   

28000579_10215748277722300_954868750_n«Վերջին կիրակին» ֆիլմը հիմնված է Ջեյ Պարինի վեպի հիման վրա, վերջինս էլ իր հերթին օգտվել է Լև Տոլստոյի եւ նրա մտերիմների օրագրերից։ Ֆիլմը սկսվում է Տոլստոյի նոր քարտուղար՝ Վալենտին Բուլգակովի Յասնայա Պոլյանա ժամանումից, որտեղ նա ականատես է լինում Տոլստոյի կյանքի վերջին օրերին։ Պատկերացումները իր կուռքի մասին շուտով հօդս էին ցնդելու։ Վալենտինը շուտով հասկանում է, որ իդեալական կարող են լինել միայն գաղափարներն ու վեպերը, գրողը հանճար է իր մարդկային բոլոր թուլություններով։  Ֆիլմի սյուժեի հիմքում Տոլստոյի եւ նրա կնոջ հակամարտությունն է։ Ֆիլմը ներկայացվել է երկու «Օսկարի» (Լավագույն կնոջ դերի համար՝ Հելեն Միրենը եւ Լավագույն երկրորդ պլանի տղամարդու դերի համար Քրիստոդեր Պլամերը)։

Մի քանի ուշագրավ փաստ Տոլստոյի կյանքից, որը կօգնի ավելի լավ ընկալել ֆիլմը։

Հարսանիքից առաջ Տոլստոյը (մեծ գրողը ամուսնացել է 34 տարեկան հասակում, 18-ամյա Սոֆյա Անդրեևնայի հետ , ունեցել են 13 երեխա, որոնցից 5-ը մահացել են դեռ երեխա ժամանակ), ապագա կնոջը տալիս է իր օրագիրը, որտեղ  գրի էր առել էր իր բոլոր անբարո կապերի մասին։ Նա դա համարում էր ազնիվ եւ արդար քայլ։ Կնոջ խոսքերով, նա ամբողջ կյանքի ընթացքում հիշել է կարդացածը։

Գրողի եւ նրա կնոջ ամուսնական կյանքը բացառիկ ներդաշնակ և երջանիկ էր միայն ամուսնության սկզբում, այնուհետեւ հարաբերությունները սկսվում են վատանալ ընդհուպ մինչեւ գրողի մահը։ Պետք է նշել, որ Սոֆյա Անդրեեւնան հրաշալի տնային տնտեսուհի է եղել։

Տոլստոյը կնոջը համոզում էր, որ պետք է աղքատ ապրել, նա ցանկանում էր հրաժարվել իր գրքերի հեղինակային իրավունքից, ինչը Սոֆյա Անդրեեւնայի սրտով չէր, կինը ցանկանում էր երեխաների համար բարեկեցիկ կյանք ստեղծել․

«Նա հումանիզմ է պրոպագանդում ամբողջ մարդկությանը, սակայն ատում է իր երեխաներին»,-զայրույթով ասել է գրողի կինը։

Ամուսնու ձեռագրերը Սոֆյա Անդրեևնան խնամքով արտագրում էր եւ ուղարկում հրատարակիչներին, դա պարտադիր էր, քանի որ հրատարակիչները չէին հասկանում Տոլստոյի ձեռագիրը։ Գրեթե ամբողջ կյանքում Սոֆյա Անդրեևնան արտագրում էր նաեւ ամուսնու օրագիրը։ Սակայն կյանքի վերջին տարիներին Տոլստոյը սկսեց պահել երկու օրագիր՝ մեկը նա տալիս էր, որ կարդա կինը, երկրորդը՝ միայն իր համար։  Արդեն ծեր Սոֆյա Անդրեևնան կատաղության նոպայի մեջ էր ընկնում եւ սկսում էր քանդել ամբողջ տունը՝ փորձելով գտնել ամուսնու անձնական օրագիրը։

Իր բոլոր հեղինակավոր վեպերը («Պատերազմ եւ խաղաղություն», «Աննա Կարենինա», «Հարություն») Տոլստոյը գրել է ամուսնությունից հետո, այսինքն՝ մինչեւ 34 տարեկանը նա չէր զբաղվում լուրջ գրական գործունեությամբ։

Տոլստոյը փոքրուց շատ խաղամոլ է եղել, տարվել է թղթախաղերով, ինչպես մյուս մեծ գրողը՝ Ֆ.Մ. Դոստաեւսկին։ Կյանքի վերջին տարիներին գրողը փոխել էր ընտանիքի մասին իր նախկին պատկերացումները. «Ընտանիքը նման է թաղման արարողության»,-ասել է նա։

Ծեր տարիքում գրողը հաճախ ոտաբոբիկ էր քայլում՝ ցույց տալով, որ մոտ է ժողովրդին։ Հոկտեմբերյան ցուրտ եղանակին, ծեր Տոլստոյը դուրս է գալիս տնից եւ ցանկանում է հեռու մի տեղ ապրել մենության մեջ (կնոջ հետ հերթական վեճից հետո), սակայն հիվանդանում է թոքաբորբով։ Երբ բժիշկները փորձում են օգնել նրան, գրողը պատասխանում է. «Աստված ամեն ինչ իր տեղը կդնի»։

Տոլստոյը ցանկացել է, որ իր սիրելի ձիուն սատկելուց հետո  թաղեն իր կողքին։ Գրողի ցանկությունը կատարվել է։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 370 անգամ

Calendar

February 2018
M T W T F S S
« Jan   Mar »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728