Եվրոպական կինոն անհետացող տեսակ է   

վենդերսՎիմ Վենդերսը եվրոպական կինոյի ամենահայտնի ռեժիսորներից եւ պրոդյուսերներից մեկն է։ Նրա ֆիլմերը, այնպիսիք, ինչպիսին՝ «Փարիզ, Թեքսաս» եւ «Ամպերը՝ Բեռլինի վրա» միջազգային հեղինակավոր փառատոններում մրցանակների են արժանացել, իսկ  «Բուենո Վիստա ակումբը» ֆիլմը երեք անգամ «Օսկար»-ի է առաջադրվել։

Եվրոպան Ամերիկա չէ։ Մեր նպատակային լսարանը տարբեր է։ Մեր ֆիլմերը չպետք է դուր գան բոլորին։ Եվրոպական կինոյի հիմնական արժեքը իր բազմազանությունն է։

Ամեն երկիր իր պատմությունն ունի, իր հայացքը։ Եվ մենք ցանկանում ենք պահպանել դա։ Ի վերջո ընդանուր լեզու է դարձել, բնականաբար, անգլերենը, ինչը  բավական պրոբլեմներ է ստեղծում Հոլիվուդի հետ առողջ մրցակցության համար։ Սակայն մենք մեր սեփական ուղին ունենք։ Այդ ժամանակները, երբ մենք կարծում էինք, որ պետք է լինի մեկ ամբողջական կինո, առանց ազգային տարրերի, անցել են։ Եվրոպան տարբեր մշակույթների արտահայտման տարածք է։ Սա բարդ գործընթաց է։ Դժվար է հասնել այնպիսի ազդեցության, ինչպիսին ունի ամերիկյան կինոն։ Չնայած մենք դա չենք էլ ուզում։

Թվային հեղափոխության արդյունքում ֆիլմարտադրությունը կտրուկ փոխվեց։ Ես կցանկանայի, որ եվրոպական կինոարտադրությունը այս առումով ավելի առաջատար լինի։ Կինոարտադրության գործընթացը փոխվում է, փոխվում են կինովարձույթի կանոնները, առհասարակ կինոընկալումը։ Անհրաժեշտ է բավարարել նորագույն պահանջները, լինել՝ առջևում։ Հակառակ դեպքում ուշ կլինի։ Հետ մնալը շատ թանկ կնստի։ Եւ մենք պետք է դա հասկացնենք մեր իշխանություններին։

Եվրոպական կինոն անհետացող տեսակ է։ Մենք պետք է պաշտպանենք այն ինչպես ձյունե ընձառյուծին (ոչնչացող տեսակ), եւ պայքարել որսագողերի դեմ։

Այսօր պակասում են լավ սցենարիստները, այդ իսկ պատճառով, ցանկացած ռեժիսոր մի օր ստիպված է գրող դառնալ։ Ես սկեցի որպես կինոքննադատ, անգամ չէի երազում դառնալ կինոռեժիսոր։ Այսինքն՝ կարծում եմ, որ սա ընդանուր տարածք է։ Չէ որ ե՛ւ Գոդարը, ե՛ւ Տրյուֆոն, ե՛ւ Շաբրոլը ինչ-որ ժամանակ եղել են կինոքննադատներ։

Կինոքննադատության որակի անկումը նպաստեց կինոյի որակի անկմանը։

Կինոն, այն տեսքով, որ գոյություն ունի այժմ այլեւս արվեստ չէ, եւ ռոքը նույնպես արվեստ չէ, այլ՝ էներգիա փոխանցելու միջոց։

Ես երջանիկ եմ, որ բացահայտեցի ինձ համար 3D –ն եւ կարող եմ այն օգտագործել այնտեղ, որտեղ դրա կարիքն իսկապես կա։Լուսանկարչությամբ ես զբաղվում եմ արդեն 30 տարի։ Այն ժամանակ ես գնեցի իմ առաջին լուսանկարչական ապարատը (6×7) եւ սկսեցի ճամփորդել։ Աստիճանաբար լուսանկարչությունն ինձ համար դարձավ առավել կարեւոր մի բան, քան՝ առաջ էր։

Ավելի շատ նկարում եմ բնանկարներ, քան՝ մարդկանց։ Բնանկարները մեր մասին ավելի շատ բան կարող են պատմել։ Ի՞նչն է ինձ հետաքրքրում բնապատկերո՞ւմ, դա այն հետքն է, որ մարդիկ թողել են։ Որպես լուսանկարիչ ես հնաոճ եմ, նկարում եմ միայն ժապավենով, մինչդեռ՝ կինո նկարելու համար վաղուց անցել եմ թվային տեխնիկայի։

Ես սաքսոֆոն էի նվագում։ 21 տարեկանում որոշեցի գնել տեսախցիկ, սակայն գումար չունեի, ստիպված վաճառեցի սաքսաֆոնս, հետո իհարկե, սարսափելի զղջում էի, սակայն արդեն ուշ էր։

Ցանկացած մարդու պես ես նույնպես վախենում եմ մահից։ Սակայն կարծում եմ, երբ գալիս է անխուսափելի պահը, վախը չքանում է, մնում է՝ խաղաղությունը։ Կարծում եմ մահվան վախը մի փոքր չափազանցված է։ Սեփական փորձից ելնելով եմ  ասում։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 428 անգամ