«Օսկար» 2018-ի հավակնորդները

 rh1g5pwxamcxxuzzbz03.thumbՀայտնի են դարձել, Լոս Անջելոսում  մարտի 4-ին կայանլիք, «Օսկար» 90-րդ մրցանակաբաշխության հավակնորդները։

Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի անդամների որոշմամբ,  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Չսեր» ֆիլմը, ինչպես նաև չիլիական «Ֆանտաստիկ կինը», լիբանանյան «Վիրավորանք», «Մարմնի և հոգու մասին» և հունգարաշվեդական արտադրության «Քառակուսի» կինոնկարներըը:

«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում կպայքարեն «Ինձ քո անունով կոչիր», «Լեդի Բըրդ», «Երևակայական թելը», «Մութ ժամանակներ», «Ջրի ձևը», «Դյունքերք», «Հեռացիր», «Փոստը» ֆիլմերը:

«Լավագույն դերասան» անվանակարգում կմրցեն Գարի Օլդմանը, Դենզել Վաշինգտոնը, Դենիել Դեյ-Լյուիսը, Թիմոթի Շալամեն, Դենիել Կալույան:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հավակնորդներն են  Սելի Հոքինսը, Ֆրենսիս ՄաքԴորմանը, Մարգո Ռոբին, Սիրշա Ռոնանը և Մերիլ Սթրիփը:

Դիտվել է 56 անգամ