«Սանդենս – 2018»-ի ամենասպասված 20 ֆիլմերը

սանդՀունվարի 18-ին մեկնարկում է ամերիկյան անկախ կինոյի «Սանդենս» ֆառատոնը, որտեղ ներկայացված ֆիլմերը քննարկման նյութ են դառնում ողջ տարվա ընթացքում։ «Աֆիշա Daily»-ին կազմել է դրանց ցանկը։ Այս տարի  փառատոնին մասնակցելու համար ընտրվել են 29 երկրի 121 լիամետրաժ և 53  դեբյուտային ֆիլմեր։ Ծրագրոմ ներառված է հարյուր համաշխարհային պրեմիերա։

Հիշեցնենք, որ փառատոնի կազմակերպիչն է   «Սանդենս» ինստիտուտը, որի հիմնադիրը դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդն է: 1981 թ. նա մի խումբ համակիրների ու համախոհների հետ որոշեց նպաստել ամերիկյան անկախ կինոյի զարգացմանը և սկզբնավորեց այս փառատոնը` անվանելով այն ի պատիվ իր հերոսի, որին մարմնավորել է պաշտամունքային  «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը» վեստերնում: Այս փառատոնը ամենահեղինակավոր կինոհավաքներից է Միացյալ Նահանգներում, իսկ վերջին տարիներին` նաև ամբողջ աշխարհում:

«Մի անհանգստացի, նա ոտքով հեռու չի գնա» («Donʼt Worry, He Wonʼt Get Far on Foot»), ռեժիսոր՝ Հաս Վան Սենտ

Ծաղրանկարիչ Ջոն Կալախանի հուշերի հիման վրա նկարահանված այս ֆիլմում  Խոակին Ֆենիքսը խաղում է անդամալույծ դարձած գլխավոր հերոսի դերը։ Այս պատմությունը էկրանավորելու ծրագրեր եղել են դեռ 90-ականներին, եւ այն ժամանակ Կալահանի դերին հավակնում էր Ռոբին Ուիլյամսը։ Սակայն նկարահանում այդպես էլ չեղավ, իսկ այժմ դրանում, բացի Ֆենիքսից, խաղում են նաեւ Ռունի Մարան, Ջոն Հիլլը եւ Ուդո Կիրը։ Ֆենիքսը չէր համագործակցվում Հաս Վան Սենտի հետ «Մեռնել հանունից» հետո։ «Սանդենս»-ից անմիջապես հետո ֆիլմը կներկայացվի Բեռլինի փառատոնում։

«Դիցուհին» («Damsel»), ռեժիսորներ՝ Դեւիդ եւ Նատան Զելլներներ

դեվ Սեմյուելը (Ռոբերտ Պատտինսոն), հարուստ եւ ազդեցիկ գործարար-ճանապարհորդը շրջագայում է Արեւմտյան Ամերիկյայի գավառներով, որպեսզի գտի իր կյանքի սիրուն՝ Պենելոպային (Միա Վասիկովսկա) եւ ամուսնանա նրա հետ։ Այս գործում նրան օգնում է հարբեցող Հենրի Պարսոնը եւ Բատտերսկոտ անունով ձին։ Սեմյուելն անցնում է բազմաթիվ անհաջողությունների միջով, եւ դժվար է հասկանալ՝  ո՞վ է հերոսը, ո՞վ չարագործը։ Զելլներ եղբայրները իրենք եւս նկարահանվել են իրենց սրամիտ կատակերգության եւ վեստերնի խառնուրդ այդ ֆիլմում։ Այս ֆիլմը եւս «Սանդենս»-ից հետո կներկայացվի Բեռլինի փառատոնում։

«Բեյրութ» («Beirut»), ռեժիսոր՝ Բրեդ Անդերսոն

Քաղաքական թրիլլեր` Ռոզամունդ Պայկի եւ Ջոն Հեմմի մասնակցությամբ։ Սցենարը գրել է Թոնի Գիլրոյը, ռեժիսոր է հանդիսացել նաեւ Բրեդ Անդերսոնը։ 1972-ին ամերիկյան դիվանագետը փախչում է Լիբանանից՝ իր տանը տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո։ Տասը տարի անց ԿՀՎ-ի աշխատակիցները նրան կանչում են Բեյրութ՝ փրկելու ընկերոջ կյանքը, որին նա թողել էր։ Իսկ Բեյրութում պատերազմ է՝ դաժան պատերազմ։

«Կոլետ» («Colette»), ռեժիսոր՝ Ուոշ Ուեստմորզենդ

կօլետ Կիրա Նայթլին խաղում է ֆրանսիացի գրող Կոլետի դերը, որը երկար ժամանակ որպես գրող-ճորտ էր իր փառասեր ամուսնու համար, սակայն հետո ամուսնալուծվում է, ազատվում ընտանեկան բանտից եւ դառնում է հայտնի գրող։ Որպես այդպիսին նա արդեն սիրային պատմություններ է ունենում ինչպես հայտնի կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ։ Ամուսինը երկար ժամանակ չի կարողանում նրան ներել այն, որ ի վերջո ինքն էր կնոջը ծանոթացրել ֆրանսիական բարձրաստիճան հասարակության հետ։

«Երջանիկ արքայազնը» («The Happy Prince»), ռեժիսոր՝ Ռուպերտ Էվերտտ

արքայզ Մերօրյա ամենագեղեցիկ դերասաններից մեկը՝ Ռուպերտ Էվերտտը որոշել է ֆիլմ նկարահանել բրիտանացի ամենահայտնի գրող Օսկար Ուայլդի մասին։ Այն պատմում է գրողի վերջին օրերի մասին, երբ նա հիշում է իր անցած երջանիկ կյանքի դրվագները։ Ուայլդի մասին նկարահանված այս ֆիլմը գրողների մասին պատմող այն բազմաթիվ ֆիլմերից մեկն է, որոնք նկարահանվել են եւ դեռ կնկարահանվեն։

«Հետքեր չթողնել» («Leave no Trace»), ռեժիսոր՝ Դեբրա Գրանիկ

հետք Երկար ժամանակ ֆիլմը կրում էր «Դեբրա Գրանիկի անանուն նախագիծը» խորագիրը։ «Ձմեռային ոսկորի» ռեժիսորն այս անգամ էլ է ընտանեկան դրամմա նկարահանել։ Հայրը, որի դերակատարը Բեն Ֆոստերն է, եւ նրա 13-ամյա դուստրը անհոգ ապրում են ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Փորթլենդ բնակավայրում։ Սակայն նրանց կյանքը հավերժ փոխվում է ոչ մեծ մի միջադեպից հետո։

«Օֆելյա» («Ophelia»), ռեժիսոր՝ Կլեր Մաքքարտնի

օֆելի Փառատոնն առանց դասական գործերի էկրանավորման չի անցնի, իհարկե՝ ադապտացված։ Շեքսպիրի գործի հիման վրա սցենարը գրել են Սեմի Չելլասը եւ Լիզա Կլեյնը։ Իսկ այս պատմական ռոմանտիկ դրամայում խաղում են Դեյզի Ռիդլին, Նաոմի Ուոթսը եւ Կլայվ Օուենը։ Ֆիլմում նաեւ կա Համլետ։

«Բռնողը լրտես էր» («The Catcher Was a Spy»), ռեժիսոր՝ Բեն Լեւին

3նկ Համանուն գրքի էկրանավորման այս սպորտային-լրտեսային թրիլլերում խաղում են Փոլ Րադդոմը եւ Սիեննա Միլլերը։ Պարզվում է` նախկին բեյսբոլիստը Երկրորդ համաշխարտային պատերազմի ժամանակ որպես լրտես հավաքագրված է եղել ամերիկյան ռազմական հետախուզության կողմից։ Մինչ պատերազմ գնալը նա 15 տարի զբաղվել է սպորտով, իսկ այժմ աշխատում է Գերմանիայի դեմ՝ տեղեկություններ հավաքելով առաջին միջուկային ռումբի պատրաստման մասին։ Ֆիլմը նկարահանվել է Պրահայում եւ Բոստոնում։

«Մենդի» («Mandy»), ռեժիսոր՝ Պանոս Կոսմատոս

4նկ Ֆիլմ՝ Նիքոլաս Քեյջի մասնակցությամբ։ Այն պատմում է 1983-ի իրադարձությունների մասին՝ վայրի բնության գրկում։ Ռեդ Միլլեր անունով մարդը հետապնդում է կրոնական մի կազմակերպության անդամների, որոնք սպանել են իր կյանքի սիրուն։ Բոլորին հերթով վերացնում է։ Ռեժիսորը Պանոս Կոսմատոսն է՝ հայտնի «Սեւ ծիածանի մյուս կողմում» ֆիլմից։ Նրա այս ֆիլմում եւս իրադարձություններն ընթանում են 1983-ին։

«Բլեյզ» («Blaze»), ռեժիսոր՝ Իթան Հոուկ

5նկ Դերասան Իթան Հոուկն առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս որպես ռեժիսոր՝ «Ամենաշոգ նահանգը» եւ այլն։ Այս անգամ նա մարտաֆիլմ է նկարել տեխասցի հայտնի քանթրի կատարող Բլեյզ Ֆոլիի մասին, որը հայտնի է իր ֆոլք-հիթերով։ Հայտնի է նաեւ այս երաժշտի մահվան ողբերգական պատմությունը՝ նրան գնդակահարել է իր ծանոթի տղան։ «Living in the Woods in a Tree: Remembering Blaze» գրքի հիման վրա սցենարը գրել է ինքը՝ Հաուկը, նա մեծացել է Օսթինում. Ֆոլիին էլ է իր կյանքն ապրել է այստեղ։ Երգչի դերում նկարահանվել է երաժիշտ Բեն Դիկը, նկարահանվել են նաեւ «Դանդաղ զարգացում» սերիալից հայտնի Ալիա Շոկատը եւ ուրիշներ։

«Կարծում եմ՝ այժմ արդեն մենակ ենք» («I Think Weʼre Alone Now»), ռեժիսոր՝ Ռիդ Մորան

11 Գիտաֆանստաստիկ ժանրի այս ֆիլմում խաղում են Էլ Ֆեննինգը եւ Փիթեր Դինկլեյջը։ Աշխարհի վերջից հետո մնացել է միայն երկու մարդ, եւ չի կարելի ասել, թե նրանք իրար շատ սիրում են։ Սակայն նրանք ստիպված են ընդհանուր լեզու գտնել։ Պետք է նշել, որ այդ ապոկալիպսիսի հետեւանքով կենդանի են մնացել մի գաճաճ եւ մի երիտասարդ աղջիկ։ Ռեժիսոր Մորանոն հայտնի է որպես շատ լավ օպերատոր եւ «Սպասուհու մասին պատմություն» ֆիլմում երեք դրվագի ռեժիսոր։

«Լիզզի», («Lizzie»), ռեժիսոր՝ Կրեյգ Մակնեյլ

12 Սարսափելի թրիլլեր՝ Քրիսթեն Սթյուրատի եւ Քլոե Սեվինի մասնակցությամբ։ Այս ռեժիսորը հայտնի է նաեւ իր մյուս սարսափ «Տիկնիկը» ֆիլմով։ Սցենարը իրական դեպքերի հիման վրա է գրվել, որոնք տեղի են ունեցել 1892-ին։ Լիզզի Բորդենը փորձում է կացնով սպանել հորը եւ խորթ մորը։ Ի վերջո նրան արդարացնում են, սակայն այդ խայտառակությունից նա ողջ կյանքը չի կարողանում ազատվել։ Այս պատմությունն այնքան հայտնի է, որ դրա մասին վերջերս էլ փոքր մի սերիալ էր նկարահանվել։ Կրեյգի ֆիլմում նորությունն այն է, որ նա գլխավոր հերոսին վերագրում է լեզբիական կապ։

«Քեմերոն Պոստի վատ դաստիարակությունը» («The Miseducation of Cameron Post»), ռեժիսոր՝ Դեզիրե Ակխավան

13 Լեզբիական դրամա՝ 1990-ականների ոճավորմամբ։ Սցենարը Էմիլի Մ. Դանֆորտի համանուն սիրավեպի է։ Գլխավոր հերոսուհուն բռնում են ավարտական հանդեսի թագուհու հետ սիրային կապի պահին։ Քեմերոն Պոստի բախտն այստեղ չի բերում, քանի որ զուգընկերուհու պահպանողական հարազատները հասում են նրան, որ աղջկան ուղարկում են վերադաստիրարակության գեյ-բուժարան։ Այս սկսնակ ռեժիսորի նախորդ ֆիլմը եւս սեռական կողմնորոշման դեգերումների մասին էր՝ «Համապատասխան պահվածք»։

«Պատմություն» («The Tale»), ռեժիսոր՝ Ջենիֆեր Ֆոքս

14 Փորձառու պրոդյուսեր Կոկսի ռեժիսորական առաջին լիամետրաժ աշխատանքն է սա։ Նա պատմություն է նկարել իր մանկության մասին։ Դժվար է հավատալ, բայց 13 տարեկանում Ջենիֆերն իր վեցերորդ դասարանի ուսուցչուհուն տետր է փոխանցում սեքսուալ հարաբերությունների մասին «մտացածին» պատմություններով, որոնք պատահել են սպորտային մարզիչների հետ։ 40 տարի անց պատմությունը քրեական-միստիկ թրեյլերի հիմք է դառնում։ Լորա Դերնի մարմնավորած լրագրողուհին հետաքննում է այս պատմությունը՝ իր մոր կյանքի մասին։

«Պիրսինգ» («Piercing»), ռեժիսոր՝ Նիկոլաս Պեշե

15 «Իմ մոր աչքերով» սարսափ ֆիլմի ռեժիսորի այս նոր աշխատանքը Ռու Մուրակամիի գրքի էկրանավորումն է՝ հոգեբանական թրիլլերի եւ կատակերգության խառնուրդ։ Ռիդը (Քրիստոֆեր Էբբոտտ) առավոտյան համբուրում է որդուն եւ կոնջը ու գնում է հյուրանոց` սպանելու ոչինչ չկասկածող իր զոհին։ Սա նրա ծրագրի մի մասին է, որպեսզի մնա լավ աուսին եւ հայր։ Սակայն հյուրանոցում նա գլուխը կորցնում է՝ գեղեցիկ Ջեքիին տեսնելով եւ ամեն ինչ խառնվում է իրար։ Գիշերն անցնում է, իսկ Ռուդն ու Ջեկին մնում են՝ արյունոտ ձեռքերով։

«Թայրել», ռեժիսոր՝ Սեբաստիան Սիլվա

1

Սիլվան նորից փակվել է անտառային խրճիթում եւ նկարահանել է դրամա՝ ծննդյան օրվա առիթով չստացված խնջույքի մասին։ Սյուժեն հիշեցնում է նրա իսկ 2013-ին նկարահանած «Կախարդություն, կախարդություն» ֆիլմը։ Նոր ֆիլմում էլ է նկարահանվել Մաքլ Սերան, սակայն աստեղ պատմությունն ավելի շատ կենցաղային ռասիզմի թեմաներով է։

«Վայրի կյանքը» («Wildlife»), ռեժիսոր՝ Պոլ Դանո

2

Սա Պոլ Դանոյի ռեժիսորական դեբյուտն է՝ Ռիչարդ Ֆորդի համանուն գրքի հիման վրա ստեղծված սցենարով։ Իրադարձությունները զարգանում են 60-ականներին, երբ մի ընտանիք տեղափոխվում է Մոնտանա։ Կենտրոնում մի անչափահասի դրաման է, որը հետեւում է իր ծնողների համատեղ կյանքը։ Մայրը սիրեկան է գտնում։ Նկարահանվել են Ջեյք Ջիլենհոլը եւ Քերի Մալլիգանը։

«Յարդի» («Yardie»), ռեժիսոր՝ Իդրիս Էլբ

3

Իդրիս Էլբան արդեն հայտնի է որպես հեռուստատեսային նախագծերի ռեժիսոր, իսկ այժմ անցել է մեծ ֆիլմ նկարելուն։ Բրիտանական այս ֆիլմը 1993-ի մի սիրավեպի վերափոխված տարբերակն է, պատմություն, թե ինչպես է տղան՝ Ջամայկայից Լոնդոն տեղափոխվելով, դառնում թմրավաճառ։ Էլբան խոստացել է, որ իր ֆիլմում բռնության տեսարաններ գրեթե չեն լինելու, լինելու են շատ զրույցներ հոգու, վերհուշի եւ ինքնության որոնման մասին։

«Ինչ նրանք ունեին» («What They Had»), ռեժիսոր՝ Էլիզաբեթ Չամկո

4

Հիլարի Սուոնկը խաղում է Բրիջիթ Էրց անունով կնոջ դերում, որը վերադառնում է հայրենի քաղաք։ Այնտեղ նրան սպասում է Ալցհեյմերով տառապող մայրը եւ թուլակամ հայրը։ Բրիջիթը համոզում է հորը՝ մորն ուղարկել ծերանոց, նա էլ հասկանում է, որ դա կդառնա իրենց երջանիկ ամուսնության ավարտը։ Չամկոյի գրած այս սցենարը ժամանակին ընտրվել էր «Սանդենսի» սցենարների լաբորատորիայի կողմից, սակայն այն ֆիլմ դարձավ միայն 4 տարվա ընթացքում։

«Երեկո՝ Բևերլի Լաֆ Լիննի հետ» («An Evening with Beverly Luff Linn»), ռեժիսոր՝ Ջիմ Հոսքինգ

5

Խոստումնալից կատակերգություն՝ Օբրի Պլազայի եւ Էմիլեմ Հիրշեմի մասնակցությամբ։ Լուլու Դենժերը երջանիկ չէ ամուսնական կյանքում եւ նա ուր որ է պետք է ամուսնալուծվի, երբ քաղաքում հայտնվում է նրա անցյալից մի խորհրդավոր մարդ։ Նա ցանկանում է «Երեկո՝ Բեվերլի Լաֆֆ Լիննի հետ. միայն մեկ կախարդական գիշեր» միջոցառում կազմակերպել։ Ֆիլմը կցուցադրվի Next բաժնում, որի շրջանակում սովորաբար ցուցադրվում են ամենաերիտասարդ եւ հեռանկարային ռեժիսորների գործերը։

«Մեր նոր նախագահը» («Our New President»), ռեժիսոր՝ Մաքսիմ Պոզդորովկին

6

«Սանդեսում» կցուցադրվի նաեւ ռուս ռեժիսոր-դոկումնետալիստ Պոզդորովկինի գործը։ «Ցուցադրական գործընթաց. Pussy Riot-ի պատմությունները» ֆիլմի հեղինակն այս անգամ յուրօրինակ հետաքննություն է անցկացրել Դոնալդ Թրամփի հաղթանակի առնչությամբ։ Ինչպես կարծում են շատերը, Թրամփի հաղթանակին ինչ-որ ձեւով նպաստել է նաեւ ռուսական քարոզչությունը։ Ստացվել է ուրախ եւ սարսափեցնող պատկեր՝ ռուսական ԶԼՄ-ների երգիծական դիմանկարը, որտեղ բացահայտվում է կեղծ լուրերի թագավորությունը եւ ժամանակակից տեղեկատվական պատերազմների մարտավարությունը։ Պոզդորովկինն օգտագործել է ինչպես արխիվային կադրեր, այնպես էլ հեռուստատեսային ֆեյք` ցույց տալու համար, թե Ռուսաստանում ինչպես են սիրում ԱՄՆ-ի նոր նախագահին։

 

Դիտվել է 99 անգամ