6 ֆիլմ՝ նկարահանված Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունների հիման վրա

մառկես«Մոգական ռեալիզմ» գրական ժանրի դասական ներկայացուցիչ համաշխարհային ճանաչում եւ սեր վայելող Գաբրիել Գարսիա Մարկեսի տեքստերը միշտ էլ «քաղցր պատառ» են ոչ միայն գրականության սիրահարների, այլեւ՝ կինոռեժիսորների համար, չնայած որոշ գրականագետներ համարում են, որ Մարկեսի ստեղծագործությունները  էկրանավորման համար չեն, այնուամենայնիվ գրողի գործերի հիման վրա որոշ շեդեվրներ նկարահանվել են։ Փորձել ենք անրադառնալ առավել ուշագրավներին։

«Մոնտելեյի այրին» (1979 թ․)

Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն հարավամերիկյան երկրներում այլեւ՝ Խորհրդային միությունում, չնայած այն վեց տարի ուշացումով հասավ ԽՍՀՄ։ Ֆիլմում գլխավոր դերը վստահվել էր ոչ թե պատահական ինչ-որ դերասանուհու, այլ՝ Ջերալդինա Չապլինին՝ հանճաչեղ Չարլի Չապլինի դստերը։ Դերասանուհուն գրավել էր դիկտատորական ռեժիմի քննադատությունը սցենարում։ Կինոքաննադատները շատ բարձր գնահատեցին Միգել Լետինի  ֆիլմը եւ այն ներկայացրեցին Բեռլինի «Ոսկե արջ» մրցանակաբաշխությանը։

1

«Մեռնելու ժամանակը» (1985)

Կինոռեժիսոր Խորխե Լուի Տրիանի ֆիլմը թերեւս ամենահայտնիներից է, որ նկարահանվել է Մարկեսի ստեղծագործությունների հիման վրա։ Այն պատմում է արյան վրեժի մասին, որ դեռեւս ակտուալ է ժամանակակից Կոլումբիայում։ Մարկեսը, լինելով մեծագույն գրող, որը ուսումնասիրել է եւ փորձել իր գրականությամբ արտացոլել իր ժողովրդի կյանքը եւ բարքերը, չէր կարող շրջանցել այս թեման։

2

«Էրենդիրա» (1983)

Մարկեսի հայտնի ստեղծագործության սյուժեի հիմքում 14-ամյա աղջնակի պատմությունն է։ Էրենդիրան մի օր վառում է տատիկի տունը։ Նայելով տնից մնացած մոխիրներին, տատը թոռնուհուն ասում է․«Ամբողջ կյանքդ չի բավականացնի, որպեսզի վերադարձնես ինձ պարտքդ»։  Էրենդիրան մարմնավաճառուհի է դառնում եւ առավոտից երեկո ստիպված է տղամարդկանց սպասարկել։ Նրա դաժան եւ միօրինակ կյանքը փոխվում է, երբ հաճախորդների մեջ հանդիպում է Ուիլիսին։ Ֆիլմը ներկայացվեց «Ոսկե արմավենի» մրցանակաբաշխությանը։ Կինոքննադատները բարձր գնահատեցին ֆիլմի գեղեցկությունը, գրական ստեղծագործոթյանը հավատարիմ մնալը,  սիմվոլիզմը, ինչպես նաեւ բարձրակարգ էրոտիկ տեսարանները։

3

«Գնդապետին ոչ ոք չի գրում» (1999)

Գնդապետի մասին վեպը էկրանավորեց Բոնյուելի աշակերտներից մեկը՝  Արթուր Ռեպիշտեյնը, իսկ գլխավոր դերերից մեկը խաղաց ներկայիս Հոլիվուդյան հանրաճանաչ աստղ՝ Սալմա Հայեկը։  Որպես հաճոյախոսություն ֆիլմին պետք է նշել, որ այն բառ ար բառ հետեւում է Մարկեսի գրական տեքստին։ Ֆիլմը բավական մեծ հաջողություն ունեցավ, անգամ ներկայացվեց Կաննի կինոփառատոնին։

4

«Սերը ժանտախտի օրերին» (2007)

Վերջապես Մարկեսը հասավ Հոլիվուդ։ Սա ամենաթանկարժեք ֆիլմն է (գոնե մինչ այժմ) նկարահանված մեծ գրողի ստեղծագործությունների հիման վրա։ Ֆիլմի բյուջեն կազմում է 45 միլիոն ԱՄՆ դոլար։ Եւ չնայած կինոքննադատները միանշանակ կարծիք չհայտնեցին այս ֆիլմի մասին, սակայն հանդիսատեսի կողմից այն սիրվեց։ Որոշ կինոքաննադատներ կարծում են, որ ֆիլմը ձգձգված է եւ ձանձրալի, ոմանք քննադատում են գլխավոր հերոսուհու վատ շպարը, երբ նա արդեն ծեր է, որոշ քննադատներ էլ կարծում են, որ ֆիլմը սիրողները ուշադրություն չեն դարձրել նրա թերությունների վրա, այլ սիրում են «կույր» սիրով, քանի որ սիրում են Մարկեսին։ Այնուամենայնիվ սա շատ գեղեցիկ եւ մեծ սիրո պատմություն է, որը խորհուրդ ենք տալիս դիտել եւ կարդալ։

5

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»  (2011)

Ֆիլմը բավական սրտառուչ եւ լավը ստացվեց (համանուն գրքի նման)։ Մարկեսը այս գիրքը հրատարակեց 2004 թվականին, երկար լռությունից հետո։ 30 տարի անց, «Մոնտելեյի այրին» ֆիլմից հետո, Ջերալդինա Չապլինը վերադարձավ նորից մարկեսյան տեքստի հետ աշխատելուն։ Ծեր ցինիկ լրագրողի կյանքը, որը ծերության օրերին ի վիճակի է լինում իրական զգացմունքներ տածել, անտարբեր չի թողնի իսկական կինոմաններին։

6

 

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 639 անգամ