«Ոսկե Գլոբուս – 2018»-ի հաղթողները

գլոբԼոս Անջելեսում՝ հունվարի 7-ին  տեղի է ունեցել «Ոսկե Գլոբուս-2018» մրցանակի հանձնման 75-րդ հոբելյանական  արարողությունը, որը կինոյի աշխարհում երկրորդ «Օսկար» են համարում:

Ներկայացնում ենք  հաղթողներին.

2017թ. լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Գարի Օլդմանը («Ամենամութ ժամը»)։

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:

«Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Տիկին Թռչուն»-ը, որի գլխավոր դերակատար Սիրշա Ռոնանը մրցանակի է արժանացել «Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասանուհի» անվանակարգում: «Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Ջեյմս Ֆրանկոն («Սարսափելի արարիչը»):

«Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում հաղթել է Նիկոլ Քիդմանը,որի մրցակիցներն էին Ռիզ Ուիզերսփունը, Ջեսիքա Լանժը, Սյուզան Սարանդոնն ու Ջեսիքա Բիլը: Մինչդեռ «Լավագույն հեռուստատեսային դերասան» անվանակարգում հաղթել է Էվան ՄքԳրեգորը («Ֆարգո»):

Լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել «Ոչ մի տեղից» ժապավենը:

Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Կոկո»-ն:

 

Դիտվել է 60 անգամ