Ամերիկյան կինոակադեմիան սկսել  է 2018 թվականի «Օսկարի» առաջադրման քվեարկությունը

oscars1Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան իր բոլոր անդամներին արդեն ուղարկել է ձեւաթղթերը, որոնցում նրանք պետք է նշեն աշխարհի գլխավոր կինոմրցանակի այս տարվա իրենց հավակնորդների անունները։

Լրացված ձեւաթղթերը կփոխանցվեն միջազգային աուդիտորա-խորհրդատվական PricewaterhouseCoopers ընկերությանը, որն էլ  83 տարի շարունակ ամփոփում է քվեարկությունը։ Ձեւաթղթերն՝ արդյունքներով, կընդունվեն մինչեւ հունվարի 12-ը ներառյալ։

Այս տարի «Օսկարի» համար կպայքարի գեղարվեստական լիամետրաժ 341 ֆիլմ։Հավակնորդների անունները կհրապարկվեն հունվարի 23-ին, սա մրցույթի առաջին փուլն է լինելու։ Իսկ եզրափակիչ քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 20-27-ը։

Ինչպես հայտնի է, այս տարի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ավելի ուշ, քան սովորաբար էր։ Այն նախանշված է մարտի 4-ին։ Պատճառն Օլիմպիական ձմեռային խաղերերի մեկնարկն է։

Դիտվել է 31 անգամ