ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային ասոցիացիան ընտրել է 2017-ի լավագույն ֆիլմը

lady-bird-design-ledeԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային ասոցիացիան  2017-ի լավագույն ֆիլմ է ճանաչել Գրետա Գերվիգի «Lady Bird»- ը («Տիկին թռչունը»)։ Ժապավենը Գրետա Գերվիգի ռեժիսորական դեբյուտն է ։ Ընդհանուր առմամբ, ժյուրիի որոշմամբ  ֆիլմն արժանացել է չորս մրցանակների։ Այս մասին հաղորդել է  Los Angeles Times-ը։

Բացի «Լավագույն ֆիլմ» մրցանակից, Գերվիկի ֆիլմը արժանացել է  նաև «Լավագույն սցենարի» և «Լավագույն ռեժիսորի» համար մրցանակներին: Իսկ դերասանուհի Լաուրի Մետալֆը, որը մարմնավորել է  «Lady Bird»- ի ավագ դպրոցի աշակերտի մոր կերպարը, ստացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակը:

Գրետա Գերվիգի  ֆիլմը ներառված էր նաեւ «Օսկարի» երկար ցուցակում: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի հավակնորդները կհայտարարվեն հունվարի 23-ին, մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 4-ին՝ Լոս Անջելեսում:

Բացի այդ, «Lady Bird» ֆիլմը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Ֆիլմը առաջադրված է չորս՝ «Լավագույն կոմեդիա կամ երաժշտական ֆիլմ ​​»,«Լավագույն դերասանուհի»,«Լավագույն դերասան» եւ «Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի» անվանակարգերում:

Դիտվել է 226 անգամ