Կինոթատրոններում  օտարերկրյա ֆիլմերի ցուցադրության վերջնական շահույթից պահել 3 տոկոս

129707

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը առաջարկում է ռուսական կինոթատրոններում ներկայացված օտարերկրյա ֆիլմերի վերջնական շահույթից պահել 3 տոկոս։Այս մասին հաղորդում է RNS-ը։

Յուրաքանչյուր վաճառված տոմսից պահված գումարը կաջակցի հայրենական ֆիլմարտադրությանը։

«Մենք առաջարկում ենք սկսել 3 տոկոսից։Կինոթատրոնները հիմնականում  կհամաձայնվեն։ Բոլոր խոշոր կինոցանցերը այս որոշումը խելամիտ են համարում։ Այն տարեկան կտրվածքով կինոյի հիմնադրամին կբերի 1,5 միլիարդ ռուբլի»,- այս մասին կինոյի զարգացման կառավարության խորհրդում հայտնել է մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին։

Ամռանը մշակույթի նախարարությունը հրապարակեց օրենքի նախագիծ, ըստ որի կինովարձույթով զբաղվող անձինք պարտավորված են վճարել 5 միլիոն ռուբլի յուրաքանչյուր թողարկած ֆիլմի համար, որը կունենա 100-ից ավել ցուցադրություն կինոթատրոնում։ Ավելի ուշ, Մեդինսկին հայտնեց, որ ավելի արդար կլինի, երբ կինովարձույթով զբաղվողները վճարեն տոկոսներ կինոյի ցուցադրման ընդհանուր շահույթից։ Նախաձեռնությունը բողոքի տեղիք տվեց։ Փորձագետները նշեցին, որ ռուսական կինոթատրոններից կանհետանան օտաերկրյա հեղինակային որակյալ ֆիլմերը։

Դիտվել է 78 անգամ