5 ֆիլմ նկարահանված՝ Պուլիցերյան մրցանակի արժանացած պիեսների հիման վրա

Մերիել ՍթրիփՊուլիցերյան մրցանակը ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից է, տրվում է գրականության, լրագրության, երաժշտության եւ թատրոնի ասպարեզներում հասած հաջողության համար։ 1911 թվականին մահանում է հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր Ժոզեֆ Պուլիցերը (1847—1911)։ Ըստ նրա կտակի՝ այդ նպատակով թողնված 2 միլիոն դոլարով ստեղծվեց այս մրցանակի հիմնադրամը։ Մրցանակները հանձնում են 1917 թվականից, ամեն տարվա մայիսի առաջին երկուշաբթի օրը, Կոլումբիայի համալսարանի հոգաբարձուները Նյու Յորքում։ Մրցանակը 10000 ԱՄՆ դոլար է։ 21-րդ դարը մեզ նվիրեց ոչ պակաս տաղանդավոր պիեսներ, ներկայացումներ եւ նաեւ ֆիլմեր՝ նկարահանված այն պիեսների հիման վրա, որոնք շահել են Պուլիցերյան մրցանակ։ Հենց այդ կինոշեդևրներին ենք փորձել անրադառնալ։

«Օգոստոս. Օսեյջ կոմսություն», ռեժիսոր՝ Ջոն Ուելս, 2013 թ․

Ֆիլմը նկարահանվել է Թրեյսի Լեթսի համանուն պիեսի հիման վրա։ Ֆիլմում առաջին հերթին աչքի է ընկնում դերասանական աստղաբույլը՝ Մերիլ Սթրիփ, Ջուլիա Ռոբերթս, Էվան Մաքգրեգոր, Քրիս Կուպեր։ Մթնոլորտն ինչ-որ տեղ հիշեցնում է չեխովյան դրամաները․ մահացել է ընտանիքի հայրը  (ավելի ճիշտ անհետ կորել է)։ Անմիջապես հավաքվում է մեծ ընտանիքը, երեք քույրերը նստում են մի սեղանի շուրջ, որից անմիջապես հետո ջրի երես են դուրս գալիս հին վիրավորանքները, հնչում են փոխադարձ մեղադրանքներ, բացահայտվում է այն, ինչը գաղտնի պետք է մնար։

«Նապաստակի բույնը», ռեժիսոր՝ Ջոն Քեմերոն Միտչել , 2010թ․

Բեկի Քորբետտի դերի համար դերասանուհի Նիկոլ Քիդմանը ներկայացվեց «Օսկարի»։ Նրան հաջողվեց հնարավորինս լավ հաղորդել իր կերպարի ամբողջ ցավն ու ներքին հակասությունները, մի կնոջ, որ երեխա է կորցրել եւ ինչ-որ կերպ փորձում է վերապրել այդ սարսափելի իրադարձությունը։ Դերասանուհու խաղընկեր Աարոն Էկհարտը նույնպես փայլուն է խաղում։ Ֆիլմը նկարահանվել է Դևիդ Լինդիս-Էբերայի համանուն պիեսի հիման վրա, որի համար, նա 2007 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի։

«Կասկած», ռեժիսոր՝ Ջոն Պատրիկ Շենլի, 2008 թ․

«Եթե ցանկանում եք  «Օսկար»  շահել, կանչեք ձեր ֆիլմում գլխավոր դերում խաղալու դերասանուհի Մերիլ Սթրիփին», սա բավական հայտնի կինոկատակ է։ Սակայն յուրաքանչյուր կատակ ճշմարտության իր բաժինն ունի։ Այսպիսով «Կասկած»  ֆիլմը հավակնեց Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին վեց անգամ։ Եվ Մերիլ Սթրիփը հանգիստ կարող էր տանել «Օսկար»   ՝ քույր Ալոյսիուս Բովիեի դերի համար։ Նրա խաղընկեր Ֆիլիպ Սեմյուր Հոֆմանը նույնպես հրաշալի է խաղում իր դերը եւ նույնպես հավակնում էր «Օսկար»   ստանալ։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1964 թվականին Բրոնկսի եկեղեցական կաթոլիկ դպրոցում։ Ալոյսիուս Բովիեն կասկածում է Հաֆմանի կերպարին աշակերտների հետ սեքսուալ կապի մեջ։ Ջոն Պատրիկ Շենլին ֆիլմը նկարահանել է իր իսկ համանուն պիեսի հիման վրա, որը 2005 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի։

«Բոհեմ», ռեժիսոր՝ Քրիս Կոլամբուս, 2005 թ․

1996 թվականին Բրոդվեյում խելահեղ հաջողությամբ տեղի ունեցավ «Rent» ռոք-մյուզիքլի պրեմիերան։ Ռեժիսորը, կոմպոզիտորը և տեքստի հեղիկնակը Ջոնաթան Լարսոնն էր։ Ռոք-մյուզիքլի սյուժեի հիմաքում Նյու Յորքի բոհեմական կյանքն էր, որում արտահայտված էր ժամանակի ողջ իրական պատկերը՝ ՁԻԱՀ, թմրանյութեր, պատահական կապեր։ Արդյունքը՝ 1996 թվականի Պուլիցերյան մրցանակն էր։ Իսկ 9 տարի անց Քրիս Կոլամբուսը նկարահանեց ռոք-մյուզիքլի կինոտարբերակը։  («200 տարեկան մարդը»,  «Գիշերը՝ թանգարանում» և«Հարի Փոթերի» առաջին երեք ֆիլմերի ռեժիսորը)։

«Ապացույց», ռեժիսոր՝ Ջոն Մեդդեն, 2005 թ․

Ֆիլմը շատ է հիշեցնում 2001 թվականին թողարկված «Գիտակցության խաղեր» ֆիիլմին։ Անգամ սյուժետային նմանություններ կան՝ խելագարված հանճար, օտարված եւ չընդունող հասարակություն։ Հատկանշական է, որ Դևիդ Օբյորնի համանուն պիեսը Պուլիցերյան մրցանակի է արժանացել հենց 2001 թվականին։ Սակայն  «Ապացույցը» ավելի հետաքրքիր է, քան՝ «Գիտակցության խաղեր»  ֆիլմը։ Ֆիլմի հիմքում խելագարված հանճար-մաթեմատիկոս  (Էնտոնի Հոփկինս)  և նրա ոչ պակաս շնորհալի դստեր (Գվինեթ Փելթրոու)  հարաբերություններն են։ Հայրը մահանում է և նրա աղջիկը շարունակում է (ավելի ճիշտ վերըստին է գրում ) հոր գիտական աշխատանքը։ Սակայն գիտական հանրությունը հրաժարվում է հավատալ, որ նա է հետազոտության հեղինակը։ Նրան մեղադրում են բացահայտումը յուրացնելու մեջ։

Աղբյուր 

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

 

 

Դիտվել է 960 անգամ