Հայկական կինոյի բարեփոխումների ֆրանսիական հնարավորությունները

30 (1)Ֆրանսիական CNC-ի ղեկավարության հրավերով  Փարիզ  մեկնած Ազգային կինոկենտրոնի տնօրեն  Շուշանիկ Միրազախանյանը արդեն վերադարձել է և ներկայացրել  աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված հետաքրքիր ու հեռանկարային համգործակցության նոր առաջարկների ու պայմանվորվածությունների մասին։ Ֆրանսիայում, տիկին Միրզախանյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել ֆրանսիական տարբեր կինոկառույցների ղեկավարների ու պատասխանատուների հետ, այդ թվում՝  CNC- ի միջազգային հարաբերությունների վարչության երկկողմ հարաբերությունների խորհրդատու Ժուլիեն Էզանոյի,  DOC Համաշխարհային  Ասոցիացիայի և  EURASIADOC ծրագրերի ղեկավարներ Սամուել Աուբինի և Ֆրեդերիկ Վիոլոյի,  Համաշխարհային կինոյի աջակցության պատասխանատու (Aide aux Cinémas du Monde) Ժոզեֆին Վինետի, ինչպես նաև Տարածաշրջանային տեսալսողական առաքելության կցորդ (ատաշե) Քրիստոֆ Պեկոյի հետ։

Հանդիպումը  կազմակերպվել էր CNC-ի տարածաշրջանային տեսալսողական առաքելության և Լիոնի պրոդյուսերների «Lumière du Monde» ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  երկու երկների Ազգային կինոկենտրոնների համագործակցության   արդյունավետ ուղղություններ գտնելու, և այն ավելի կառուցողական դարձնելու հարցերը։ Հատկապես, խոսել են   Հայաստանի ազգային կինոկենտրոնում ներկայումս տեղի ունեցող բարեփոխումների մասին։ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել  մասնագիտական աջակցություն ցուցաբերելու  Հայաստանի ազգային կինոկենտրոնում տեղի ունեցող բարեփոխումների ծրագրին, ինչպես նաև  քննարկվել է երկու երկրների միջև համատեղ արտադրության համաձայնագրի ստորագրման հարցը:20

Պարոն Էզանոն, մասնավորապես,բացատրել է, որ թեև այս պահին դեռևս երկու երկրները պաշտոնապես չեն ստորագրել  համատեղ արտադրությունների ոլորտում օրենսդրական հիմք  ստեղծող   համաձայնագիրը, բայց և այնպես , Հայաստանն ու Ֆրանսիան  ներկայումս ​​հնարավորություն  ունեն  համատեղ ֆիլմեր արտադրել  հետևյալ մեխանիզմով․CNC- իև ֆրանսիական ինստիտուտի  կողմից կիրառվող «World Cinema Support» (Aide aux Cinémas du Monde) ծրագիրը, թույլ է տալիս համագործակցել։ Ըստ այդ ծրագրի, նախագծերին աջակցությունները տրվում են ըստ սցենարի որակի և համապատասխանում են հայկական պրոդյուսերների ընթացիկ բյուջետային պահանջներին: Միաժամանակ, նա նաև նշել է, որ հնարավոր է համագործակցություն  ֆրանսիական ARTE  հեռուստատեսային ալիքի հետ:

Պարոն Էզանոն պատրաստակամություն է հայտնել  նպաստել ներկայումս մշակվող  հայկական  կինոյի օրենքի նախագծին նույնպես, ինչի համար առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ` հայ և ֆրանսիացի մասնագետներից։

Ներկայացնենք CNC -ի հանդիպման շրջանակներում համագործակցության  առաջարկությունների  մի քանի նախնական կետեր.

- Կինոոլորտում արդեն առկա նոր մեխանիզմների պաշտոնական ներկայացումը CNC այցի ընթացքում

- Կինոթատրոններում  յուրաքանչյուր վաճառված տոմսի համար «Kinokentron» հարկի ստեղծում: Ներկայումս կա ԱԱՀ, սակայն այն ուղղակիորեն վերադառնում է պետական գանձարան,

- Անդրսահմանային հեռուստատեսության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի վավերացումը, որը կառավարում է կինո աշխատանքների/ֆիլմերի/ Եվրոպական հեռարձակման քվոտաները: Հայաստանը դեռևս չի ստորագրել այդ կոնվենցիան,

-Ֆրանսիայում կիրառվող«Կինոյի կրթություն» ծրագրի իրականացումը, կրթական հաստատություններում (դպրոցներ, միջնակարգ դպրոցներ, ավագ դպրոցներ), որոնք ներկայումս ներգրավում են 2 միլիոն ուսանողներ,

-Աջակցել երիտասարդ պրոդյուսերներին, ռեժիսորներին կամ ուսանողներին համատեղ արտադրությանը («Մուտք  շուկա») մուտքի հնարավորություն տրամադրելով հետևյալ ծրագրերի միջոցով,

-Եվրոպական կինոյիս եմինարներ (ACE),

-Եվրոպական Audiovisual ձեռնարկատերեր (EAVE),

-Cinéfondation,

-Կաննի կինոփառատոնի ընթացքում կազմակերպվող ՞Պրոդյուսերս network՞ ծրագիր,

-Torino Film Lab- ը,

-Ֆրանսիական ինստիտուտ

-WORLD CINEMAS- ի ծրագրի (LA FABRIQUE DES CINEMAS DU MONDE)։

741Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը բացի վերը նշվածներից  ունեցել է ևս մի քանի այլ ոչ պակաս կարևոր հանդիպումներ, որոնցից առավել գործնականն ու հետաքրքիրը անցել է Լիոնի քաղաքապետ պարոն Կեպենիկյանի հետ, որը իմանալով հայկական պատվիրակության այցի մասին նախապես արդեն հանդիպում էր նշանակել։ Պարոն Կեպենիկյանը մեծապես հետաքրքրված է Հայաստանով և հայկական կինոյի զարգացման հեռանկարներով, և հայտնել է իր պատրաստակամությունը հայ կինոյի բարեփոխումների այս փուլում աջակցելու տարբեր ուղություններով, մասնավորապես,  կրթական,  պրոդյուսերական, համատեղ կինոարտադրության, կինոշուկաների մասնակցության, կինոհիմնադրամների հետ համագործակցության  և այլն։

Շուշանիկ Միրզախանյանի առաջարկել է Լիոնի ամենամյա Լյումիեր եղբայրների  անվան կինոփառատոնի (ֆր. Festival Lumière)  կամ Մեծ Լիոնի կինոփառատոնի (անգլ. Grand Lyon Film Festival) շրջանակներում 2018 թվականի հոկտեմբերին  կազմակերպել հայկական ֆիլմերի ցուցադրություն (արտամրցութային ծրագրում)։

Լյումիեր եղբայրների  անվան կինոփառատոնը, որն  անցկացվում է 2009 թվականի հոկտեմբերից  իրականացվում է Լյումիեր ինստիտուտի կողմից Լիոնի քաղաքապետարանի հետ համատեղ: Փառատոնն անցկացվում է կինեմատոգրաֆի հայրենիքում: Հենց Լիոնում են նկարահանել աշխարհում առաջին ֆիլմերը՝ եղբայրներ Լուի և Օգյուստ Լյումիերները:

Հանդիպումներ են եղել Լիոնի Capitaltv հեռուստատեսային ալիքի պատասխանատու Օլիվիե Ատեբի և Լյումիեր կինոինստիտուտի պատասխանատուների հետ։ Կողմերը խոսել  են  կրթական մի շարք ծրագրեր իրականցնելու շուրջ՝ երիտասարդ մասնագետների համար։ Բացի այդ, Լիոնի Capitaltv հեռուստատեսային ալիքը առաջարկել է դիստրիբյուտորական համագործակցություն․ այն է հեռուստալիքը պարբերաբար կցուցադրի հայկական ֆիլմեր։DSC04936

Այս բոլոր առաջարկներն ու նախագծերը իրականացնելու համար պարոն Կեպենիկյանը առաջարկել է տիկին Միրզախանյանին ևս մեկ հանդիպում կազմակերպել Լիոնում, որպեսզի այդ բոլոր կետերը մանրակրկիտ քննարկվեն և տրվի համագործակցության իրական մեկնարկը։ Թերևս, հենց Մեծ Լիոնի կինոփառատոնն  էլ կդառնա  համգործակցության մեկնակետը։

Հանդիպում է անցկացվել նաև EURASIADOC-ի պատասխանատուների հետ։ Հայաստանը այս կառույցի հետ համագործակցում է դեռևս 2011 թվականից․ 29 հայ ռեժիսորներ կառույցի շնորհիվ ստացել են նախագծերի զարգացման աջակցություն։ Նրանցից 22-ը մասնակցել են համատեղ արտադրության գործնական հանդիպումներին և աշխատանքներին։ Այս պահին երիտասարդ կինոռեժիսոր Գոհար Սարգսյանի «Վրեժի դաջվածքները»  ֆիլմը գտնվում է հետարտադրական փուլում  (մոնտաժի), իսկ 9 նախագիծ զարգացման ու աշխատանքային տարբեր փուլերում են։Վերջին 6 տարիերի ընթացում կազմակերպվել են 6 սեմինար և 6  համատեղ արտադրության աշխատանքային հանդիպումներ։

2018 թվականի ապրիլին նախատեսվում է Երևանում անցկացնել սեմինար, որին կմասնակցեն 6 հայ ռեժիսոր։ Զուգահեռաբար, նույն ժամանկահատվածում, համանման սեմինարներ կանցկացվեն նաև Արևելյան Եվրոպայի մյուս երկրներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում և Ուկրաինայում։ Լավագույն մշակված նախագծերի հեղինակները հուլիսի 8-15-ը՝  «Ոսկե ծիրանի» օրերին Երևանում կունենան գործնական հանդիպումներ համարտադրողների հետ։

DSC04945Ընդհանուր առմամբ, EURASIADOC-ի  վավերագրական ֆիլմերի նախագծերին հատկացվող գումարը տարեկան 160 հազար եվրո է, որից հայկական ռեժիսորներին տրվող գումարը կազմում է 30-40 հազար եվրո։

Տիկին Միրզախանյանը Փարիզում  հանդիպում է ունեցել նաև հայտնի ֆրանսահայ պրոդյուսերների և ռեժիսորների՝ Ռոբեր Գեդիկյանի, Սերժ Ավեդիքյանի, Կորյուն Ապիկյանի, Ժյուլի և Աստղիկ Փառատյանների հետ։ Ֆրանսահայ կինոգործիչները խոսել են հայկական կինոյի զարգացումներից։ Հանդիպման ժամանակ հնչել է հետաքրքիր ու շահեկան առաջարկ․ձևավորել  հարթակ, որտեղ  իրենց հետ միասին արտասահմանցի մասնագետները նույնպես կկարողանան ծանոթանալ հայկական կինոնախագծերին (իհարկե հայտատուների թույլտվությամբ միայն)։ Այս առաջարկը հնարավորություն կտա գտնել միջոցներ սցենարների զարգացման համար, ապա, նաև  համատեղ արտադրողներ և գործընկերներ արտերկրում։

Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը  Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է «Կարտիե»   հիմնադրամի  Հավաքածուների բաժնի վարիչ Գրացիա Քարոնիի հետ, որի ընթացքում քննարկվել է Արտավազդ Փելեշյանի «Տարերք» ֆիլմի նախագծին առընչվող մի շարք հարցեր։ Սակայն, հաիմնադրամը  առհասարակ հետաքրքրված է Փելեշյանով, Վարպետի ցանկացած նոր մտահաղացումներով՝ կլինի ֆիլմ,  գիրք , թե՞ մեկ այլ  ծրագիր։

Հիմնադրամը, որի առաջնային գործունեության ոլորտներից մեկը ժամանակակից արվեստն է, մեծ ներդրումներ է կատարում այդ ոլորտում, և իրենց հետաքրքրիր է ոչ միայն անցյալը, այլև ներկան և արդի արվեստ ստեղծողները։ «Կարտիե» հիմնադրամը նախատեսում է  2018 թվականին Հայաստան գործուղել իր ներկայացուցիչներին, տեղում արվեստի տարբեր ճյուղերի  գործիչների հետ հանդիպելու նպատակով:24883192_1066279006848524_1076957451_o

Արդյունավետ հանդիպում է կայացել  նաև Fixafilm լեհական  ընկերության ներկայացուցիչ Դանիել Բրդի հետ։ Fixafilm-ը մեծապես հետաքրքրված է հայկական հին ֆիլմերի վերականգնումով։   Ընկերությունը ոչ միայն վերականգնում է հին ֆիլմերը , այլև յուրաքանչյուր վերականգնված ֆիլմի համար հրատարակում է գիրք, որտեղ ներկայացվում է ֆիլմի կենսագրությունն ու ստեղծման պատմության մանրամասները։ Ըստ պայամնագրի, նրանք հետագայում զբաղվում են նաև վերականգնված ֆիլմերի դիստրիբյուցիայով, ներկայացնում են փառատոներում և այլն։

Հիմնադրամը ներկայումս ցանկություն է հայտնել վերականգնել «Հայկ» կինոստուդիայում նկարահանված Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 10- րոպեանոց վավերագրական ֆիլմը։

ՀԳՀանդիպման ընթացքում ստացված առաջարկներն  ու բանավոր պայմանավորվածությունները Ազգային կինոկենտրոնի տնօրեն տիկին Միրզախանյանը վերադարձից հետո ներկայացրել և քննարկել է ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուների հետ։ Նրա խոսքերով, չափազանց ոգևորիչ է, որ Ֆրանսիայի հայկական համայնքը այդչափ ապրում է Հայաստանով ու Հայասատնում տեղի ունեցող զարգացումներով, մասնավորապես, մշակույթի ոլորտում։

 

 

Դիտվել է 90 անգամ