Գերմանացի ռեժիսորները կոչ են անում վերափոխել Բեռլինի կինոփառատոնի ուղղվածությունը

berlinale11272017_large2001 թվականի մայիսի 1-ին Դիտեր Կոսսլիկը ստանձնեց Բեռլինի միջազգային կինոփառատոնի նախագահությունը՝ փոխարինելով Մորից դե Հեդելնին, որը 20 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը: 2019 թվականի մայիսի 31-ին Կոսսլիկի պաշտոնավարման ժամկետը լրանում է, գրում է The Criterion Collection-ը:

Կայքը հղում անելով գերմանական Spiegel Online -ի հրապարակած 79 գերմանացի ռեժիսորների  ստորագրությամբ բաց նամակին, նշում է, որ  ռեժիսորները կոչ են անում ընտրել կինոփառատոնի նոր նախագահ՝ միաժամանակ նաև վերափոխելով փառատոնի ծրագրային ուղղվածությունը:

«Բեռլինի կինոփառատոնը աշխարհի երեք առաջատար փառատոններից մեկն է: Նոր նախագահի նշանակումը հնարավորություն կտա նորացնել կինոփառատոնի ծրագիրը և նոր ոճ հաղորդել նրան: Մենք առաջարկում ենք ստեղծել հավասար քանակով կին և տղաամարդ անդամներից բաղկացած միջազգային հետազոտման հանձնաժողով, որը հիմնովին կվերանայի կինոփառատոնի ուղղվածությունը: Նրա նպատակը պետք է լինի գտնել կազմակերպչական հատկություններով օժտված անձնավորության, որն անսահման սեր կտածի կինոյի հանդեպ, ամբողջ աշխարհում գերազանց կապեր ունեցող որևէ մեկին, ով ապագայում կկարողանա փառատոնը հավասարազոր դարձնել Կաննի և Վենետիկի կինոփառատոններին: Մենք պահանջում ենք թափանցիկ գործընթաց և նոր սկիզբ », – ասված է նամակում:

Նամակը ստորագրածների թվում են այնպիսի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Ֆաթիհ Աքընը, Մարեն Ադենը, Թոմաս Արսլանը, Անդրեաս Դրեզենը, Բենջամին Հեյզենբերգը, Ֆրեդ Քելեմենը, Յակոբ Լասը, Պիա Մարեն, Սեբաստիան Շիպերը, Հանս-Քրիստիան Շմիդը, Յան Սոլդատը, Քրիստիան Պետզոլդը, Նիկոլաս Վաքերբարթը  և այլք։

Ըստ աղբյուրի, թեմային նաև անդրադարձ են կատարել գերմանական մի շարք այլ լրատվականներր: Օրինակ` Berliner Zeitung-ի հոդտվածագիր Ֆրեդերիկ Յաեգերը մասնավորպես գրել է, որ դժգոհության մակարդակը պետք է որ շատ բարձր լինի, եթե այսքան մեծ թվով արվեստագետներ համախմբվել են փոփոխության գաղափարի շուրջ: Կայքի մեկ այլ հոդվածագիր Հարրի Նաթի կարծիքով, նամակի հեղինակները կարծես ունեն այն «նույն վախը, ինչ որ անկման եզրին գտնվող  ֆուտբոլային ակումբը, որը ստիպված է շարունակելու խաղալ իր անհաջող մարզչի հետ»։

Tagesspiegel լրատվականի հետ զրույցում, սակայն, ռեժիսոր Քրիստոֆ Հոչհաուսլերը նշել է, որ չնայած այն բանին, որ ժամանակն է վերաբացահայտել Բեռլինի փառատոնը, նամակի տակ ստորագրած ռեժիսորներից շատերը իրականում գնահատում են այն աշխատանքը, որ անցած 16 տարիների ընթացքում կատարել է Դիտեր Կոսսլիկը:

Perlentaucher կայքի լրագրող Լուկաս Ֆոերշտերը գրում է, որ

«Կոսսլիկի գլխավորած Բեռլինի փառատոնի խնդիրը ոչ թե ֆիլմերի քանակն է, այլ այն անտարբերությունը, որով դրանք ներկայացվում են»: «Այն առողջ «հակասությունը», որն առկա էր մրցույթի և ֆորումի միջև,և որով էլ Բեռլինի կինոփառատոնն առանձնանում էր 1960-1990- ականներին, այլևս գոյություն չունի», – հավելել է նա:

«Քաղաքական փառատոնի տարրերը դեռևս Բեռլինի կինոփառատոնի պարտադիր բառապաշարի մասն են կազմում: 2017 թվականին միակ կարևոր բանը Դոնալդ Թրամփի դեմ որևիցե բան ասելն էր ՝ յուրօրինակ, ապահով ու պարզ», – Freitag-ի հոդվածում նշել է Մաթիաս Դելը:

Դիտեր Կոսսլիկը ի պատասխան նամակին հանդես է եկել հայտարարությամբ․

«Ես հասկանում եմ, որ ռեժիսորները թափանցիկություն են ցանկանում, երբ խոսքը գնում է Բեռլինեի փառատոնի բարեփոխումների գործընթացին: Գերմանիայի մշակույթի և ԶԼՄ-ների նախարար Մոնիկա Գրութերսը, որը նաև ղեկավարում է փառատոնի վերահսկիչ խորհուրդը, ինձ խնդրել է Բեռլինի փառատոնում հնարավոր կառուցվաքային փոփոխությունների մասին առաջարկ ներկայացնել: Ես դա կանեմ, և այս առաջարկը անձամբ ինձ հետ ոչ մի կապ չի ունենա», – նշել է նա:

 

Աղբյուրը՝  criterion.com

 

 

 

Դիտվել է 90 անգամ

Calendar

December 2017
M T W T F S S
« Nov    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031