«Նուռի» մրցանակակիրները

նուռՏորոնտոյի ամենամյա «Նուռ» կինոփառատոնն այս տարի անցկացվեց նոյեմբերի 15-19-ը: Փառատոնը ցուցադրեց 40 ֆիլմ՝ 17 երկրից՝ այդ թվում Թուրքիայից, Ավստրալիայից, Հայաստանից, Իրանից, ԱՄՆ-ից:
Փառատոնը բացվեց Արցախը ներկայացնող Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմով, իսկ փառատոնի փակումն ազդարարեց Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:
12-րդ Նուռը հերթական անգամ կինոյի համահայկական հարթակ դարձավ ՝ ներկայացնելով աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ռեժիսորների տարբեր ժանրերի ֆիլմեր, ինչպես նաև օտարազգի ռեժիսորների ֆիլմեր, որոնք առնչվում են հայկական թեմաների:

Փառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Համայնքային կյանքի մասնակցության համար «Կարմիր Նուռ» մրցանակը շնորհվեց «Բիլի Թալենթ» ռոք անսամբլին Կանադայից։

Փառատոնի՝ «Նռան հատիկ» (Pomegranate Aril) մրցանակը շնորհվեց կանադահայ ռեժիսոր Դանիել Սարգսյանի «Ի՞նչ է դասական ռոքը» (WHAT IS CLASSIC ROCK) ֆիլմին:

Փաատոնի Լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին արժանացավ  Նիկոլաս Սարգսյանի MEDITERRANEA –ն (Ֆրանսիայ):

Փառատոնի Պատվավոր մրցանակին արժանացավ Դենիզ Օզդենի «Կամիլի բացթողումը» ֆիլմը (CEMILLE’S OBSESSION )  (Թուքրիա)։

Դոկումենտալ ժանրում  Լավագույն կարճամետրաժ մրցանակը շնորհվեց Սեդա Գրիգորյանի «Վերադարձ դեպի տուն»  ( WAY BACK HOME) ֆիլմին (Հայաստան)։

Փառատոնի Պատվավոր մրցանակը տրվեց ԱՄՆ-ից Ավո Ջոն Կաբուրյանի   «Գոյատևման արձագանքներ» (ECHOES OF SURVIVAL) ֆիլմին։

Լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում մրցանակը տրվեց   Ռոբերտ Գեդիկյանի «LA VILLA» ֆիլմին (Ֆրանսիա)։

Խաղարկային կինոյի ժանրում Պատվավոր մրցանակ շնորհվեց Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմին (Հայաստան-Արցախ)։

Լավագույն դոկումենտալ ֆիլմի Դոկտոր Մայքլ Ջ. Հակոբյանի հիշատակի հատուկ մրցանակը տրվեց  Ջո Բերլինգերի «Ոչնչացման մտադրություն» ֆիլմին  (INTENT TO DESTROY) (ԱՄՆ)։

Փառատոնի «Հատուկ մրցանակը» բաժին ընկավ Դեն Քեյնի և Մոնթել Վիլյամսի «Մերժումի ճարտարապետները»   (ARCHITECTS OF DENIAL) ֆիլմին (ԱՄՆ)։

«Հանդիսատեսի համակրանք» խաղարկային ֆիլմ մրցանակին արժանացավ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը (Հայաստան-Իրան) ։

«Հանդիսատեսի համակրանք» երկրորդ մրցանակին արժանացավ Մհեր Մկրտչյանի  «Կյանք ու կռիվը»   (Հայաստան)։

«Հանդիսատեսի համակրանք» մրցանակը շնորհվեց  Ջո Բերլինգերի  «Ոչնչացման մտադրություն»  ( INTENT TO DESTROY) ֆիլմին (ԱՄՆ)։

Դոկումենտալ ժանրում «Հանդիսատեսի համակրանք» երկրորդ մրցանակը շնորհվեց  Դեն Քեյնի և Մոնթել Վիլյամսի «Մերժումի ճարտարապետները»  ( ARCHITECTS OF DENIAL) ֆիլմին  (ԱՄՆ)։

Փառատոնի «Ոսկե Նուռ» բարձրագույն պարգևներին արժանացան կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ինչպես նաև ԱՄՆ-ից Դեն Քեյնը և Մոնթել Վիլյամսը:

Մերի Մուսինյան

Տորոնտո

Դիտվել է 119 անգամ