Բուքերյան դափնեկիրների վեպերի 5 ուշագրավ էկրանավորում

11_minԿինեմատոգրաֆիստները շատ են սիրում Բուքերյան մրցանակաբաշխության դափնեկիրների վեպերը։ Այդ գրքերում կա այն ամենն ինչ պետք է լավ ֆիլմ ստեղծելու համար։ Ուշագրավ սյուժե, հետաքրքիր կերպարներ, զարմանալի մթնոլորտ։ Վերցնենք այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Անգլիացի հիվանդը»,«Պիի կյանքը»։ Առաջինը ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխության 12 անվանակարգերում, ստացել՝ 9 ոսկե արձանիկ։ Երկրորդը՝ ներկայացվել է 11 անվանակարգերում, շահել՝ 11 «Օսկար»։ Պետք է հիշել նաեւ «Շինդլերի ցուցակը» ֆիլմը։ Առաջադրվել է «Օսկարի» 12 անվանակարգերում։ Լինում են, իհարկե, նաեւ ձախողումներ, սակայն պետք է նկատել, որ Բուքերյան դափնեկիրների վեպերի էկրանավորումը միշտ էլ իրադարձություն է կինոյի մեծ աշխարհում։

Մենք փոձել ենք անրադառնալ առավել հետաքրքիր աշխատանքներին։

«Օրվա մնացորդը», 1993թ․, ռեժիսոր՝ Ջեյմս Այվորի

Զարմանալի է, սակայն անցյալ դարի ամենաանգլիական վեպերից մեկը գրել է․․․ճապոնացի։ 1989 թվականին «Օրվա մնացորդը» վեպի համար Կաձուո Իսիգուրոն արժանացել է Բուքերյան մրցանակի։ Իսկ արդեն չորս տարի անց էկրաններ բարձրացավ Ջեյմս Այվորիի համանուն ֆիլմը, անկրկնելի էնթոնի Հոփկինսի մասնակցությամբ՝ գլխավոր դերում։ Հոփկինսը խաղում էր իդեալական անգլիացի պալատականի դեր՝ հավատարմորեն ծառայող իր իշխանին։ Այս կերպարում նա հիշեցնում է իր տիրոջը նվիրված ճապոնական սամուրայի։ Ֆիլմում Հոփկինսի խաղընկերներն էին՝ Էմմա Թոմսոնը եւ Հյու Գրանտը։ Ֆիլմը առաջադրվեց «Օսկարի» 9 անվանակարգերում, սակայն ոչ մի ոսկե արձանիկ չշահեց։

«Անգլիացի hիվանդը», 1996թ․, ռեժիսոր՝ էնտոնի Մինգելլա

Ֆիլմն առաջադրվեց «Օսկարի» 12 անվանակարգերում եւ շահեց 9 ոսկե արձանիկ։ Ռեժիսորը, որը մահացավ 2008 թվականին 54 տարեկան հասակում, նկարահանել է այնպիսի օսկարակիր ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Տաղանդավոր պարոն Ռիփլին»՝ Պատրիցիա Հայսմիթի վեպի հիման վրա, եւ «Սառը ժայռը»՝ Չարլզ Ֆրեյզերի գրքի մոտիվներով։ Այնուամենայնիվ, կինոռեժիսորի ամենահաջողված աշխատանքը «Անգլիացի հիվդանը» ֆիլմն է՝ Մայքլ Օնդաջի համանուն վեպի մոտիվներով։ Վերջինս 1992 թվականին գրքի համար արժանացավ Բուքերյան մրցանակի։ Անապատ, ինքնաթիռ, պատերազմ, լրտեսներ եւ մեծ սեր՝ 20-րդ դարի դրամատիկ իրադարձությունների ֆոնի ներքո։ Դերասանական կազմն էլ է բավական տպավորիչ՝ Ռեյֆ Ֆայնս, Ժուլիետ Բինոշ, Վիլյամ Դեֆո, Քոլին Ֆյորտ և այլք։

«Պիի կյանքը», 2012թ․, ռեժիսոր՝ Էնգ Լի

«Պիի կյանքը» շարունակում է անգլիական դասական արկածային վեպերի ավանդույթները՝ ճամփորդություն դեպի անհայտ երկրներ, այնպիսիք ինչպիսին են՝ «Ռոբինզոն Կրուզոն», կամ էլ՝ «Գուլիվերի ճանապարհորդությունները»։ Պի տարօրինակ անունով տղայի պատմությունն իր հեղինակին բերեց Բուքերյան մրցանակ, իսկ 10 տարի անց դարձավ չորս օսկարակիր ֆիլմի սյուժեի գրական հիմքը։ «Պիի կյանքը» ֆիլմը անկրկնելի վիզուալ տեսարանների շարք է։ Անիմատորները հաջողություն ունեցան հատկապես ջրային տեսարաններում եւ կենդանիներով դրվագները ստեղծելիս։ Իսկական վագրը ամբողջ ֆիլմի ընթացքում երեւում է միայն 10 տոկոս, մնացած տեսարաններում «խաղում» է եռաչափ անիմացիոն մոդելը։

«Կեսգիշերի երեխաները», 2012թ․, ռեժիսոր՝ Դինա Մեհտա

Ֆիլմը նկարահանվել է ազգությամբ հնդիկ, Անգլիայի քաղաքացի, գրող Սալաման Ռուշդիի համանուն վեպի հիման վրա։ 2008 թվականին այս շեդեվրը համարվեց լավագույն վեպը Բուքերյան մրցանակաբաշխության 40 տարվա պատմության մեջ։ Բավական շատ են արտասահմանում ապրող եւ ստեղծագործող ազգությամբ հնդիկ գրողները։ Նրանցից ամենավառ ներկայացուցիչներից մեկը Սալաման Ռուշդին է։ Հնարավոր է արտաքսված լինել հայրենիքից, սակայն հայրենիքը քո ներսից անհնար է արտաքսել։ Ռուշդին իր ստեղծագործություններով «պարբերաբար» վերադառնում է Հնդկաստան։ «Կեսգիշերի երեխաները» վեպը պատմում է Հնդկաստանի նախա եւ հետպատերազմյան շրջանի մասին հատկապես վառ է նկարագրված կոնֆլիկտը Պակիստանի հետ)։ Ֆիլմը գրքի տեքստին շատ մոտ է եւ հաղորդում է վեպի մթնոլորտը։

«Գայլերի սրահը», 2015թ․, ռեժիսոր՝ Պիտեր Կազմինսկի

Հիլարի Մենթելը երկու Բուքերյան մրցանակի է արժանացել «Գայլերի սրահը»  եւ «Ներս բերեք մարմինները» պատմական վեպերի համար։ 2015 թվականին գրքի հիման վրա նկարահանվեց համանուն կարճ-սերիալը։ Աշխատանքը տպավորիչ է առաջին հերթին այն պատճառով, որ շատ մոտ է գրքին, հաջող քասթինգի եւ պատմական դետալների նկատմամբ ուշադրության համար։ Ռուսաստանում ֆիլմի ցուցադրությունը բավական աննկատ անցավ, փոխարենը՝ Մեծ Բրիտանիայում այն տարվա գլխավոր կինոիրադարձությունն էր։ Միայն առաջին սեզոնի ցուցադրությունից հետո, ֆիլմը արդեն ուներ մեծ հաջողություն։ 2016 թվականին Պիտեր Կազմինսկու ֆիլմը արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն կարճ սերիալ, կամ էլ՝ հեռուսատաֆիլմ» անվանակարգում։

Աղբյուրը՝  eksmo.ru

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 338 անգամ

Calendar

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930