Օսկար Ուայլդի ստեղծագործությունները՝ մեծ էկրանին

oskarՕսկար Ուայլդին սիրում են  ոչ  միայն թատրոնի բեմադրիչները, այլեւ՝ կինոռեժիսորները։ Շուրջ երկու տասնյակ անգամ էկրանավորվել է միայն «Դորիան Գրեյի դիմանկարը» հայտնի վեպը․սկսած ցածրորակ հոլիվուդյան կրկնօրինակներից, մինչեւ՝ իսկական կինոշեդևրներ (հիշենք, օրինակ, Յուրի Յակովլեւի մասնակցությամբ հրաշալի ֆիլմը՝ նկարահանված ԽՍՀՄ տարիներին)։

Բրիտանաց իհայտնի գրողի պիեսները նույնպես բավական պահանջված են եղել ամբողջ աշխարհում․տասնյակ ֆիլմեր են նկարահանվել աշխարհի տարբեր երկրներում։ Վերջին շրջանում նկարահանված ֆիլմերի մեջ բավական հետաքրքիր աշխատանքներ կան։

«Իդեալական ամուսինը», 1999 թիվ, ռեժիսոր՝ Օլիվեր Պարկեր

Օլիվեր Պարկերի «Իդեալական ամուսինը» ֆիլում հաջողված էր յուրաքանչյուր դետալ, սկսած դերասանների ընտրությունը (Քեյթ Բլանշեթ, Միննի Դրայվեր, Ռուփերթ Էվերեթ, Ջուլիանա Մուր, Ջերեմի Նորթեմ), վերջացրած՝  զգեստները եւ դեկորացիաները: Ի դեպ, ֆիլմի սցենարը նույնպես գրել է Օլիվեր Պարկերը։«Իդեալական ամուսինը» համանուն պիեսի լավագույն էկրանավորումն էր, սակայն ռեժիսորի մեկ այլաշխատանք կգերազանցի այս ֆիլմին, որը նա կնկարահանի երեք տարի անց․․․

«Որքան կարեւոր է լինել լուրջ», 2002. թ, ռեժիսոր Օլիվեր Պարկեր

Ոգեշնչվելով «Իդեալական ամուսինը» ֆիլմի հաջողությամբ, Պարկերը նախաձեռնեց նկարահանել մեծ դրամատուրգի մեկ այլ կատակերգություն: Հաջողության գաղտնիքն արդեն բացահայտված էր, ռեժիսորին մնում էր միայն նորից  ստեղծել իդեալական կինոնկար։ Նորից հրաշալի դերասանական ընտրություն (Ռուփերթ Էվերեթ, Քոլին Ֆյորտ, Ֆրենսիս Օ՛Քոններ, Ռիզ Ուիզերպսուն, Ջեդի Դենչ), գեղեցիկ զգեստներ, դեկորացիաներ եւ հրաշալի մթնոլորտ։ Հատկապես ուրախացնում է Ռիս Ուիզերպսունի եւ Քոլին Ֆյորտի խաղը։Այս անգամ նույնպես սցենարի հեղինակը Օլիվեր Պարկերն էր։

 «Դորիան Գրեյ», 2009 թռեժիսոր՝ՕլիվերՊարկեր

Ֆիլմի սցենարը գրել է Թոբի Ֆինլեյը (իր գրած առաջին սցենարն է)։Դերերում՝ Բեն Բարնս՝ Դորիան Գրեյ, Կոլին Ֆյորտ՝ լորդ Հենրի Ուոտոն, Բեն Չապլին՝ Բեզիլ Հոլուորդ, Ռեբեկկա Հոլլ՝ Էմիլի Ուոտոն,  Դուգլաս Հենշել՝ Ալան Կեմպբել, Ռեյչել Հորդ-Վուդ՝  Սիբիլա  Վեյն։Ֆիլմի վերաբերյալ կարծիքները միանշանակ չեղան, այն ավելի շատ քննադատության արժանացավ, քան՝ գավասանքի։

«Լավ կինը» ,2004 թռեժիսոր՝  Մայկ Բարկեր

Մայկ Բարկերը, ակնհայտորեն ոգեշնչվել էր Օլիվեր Պարկերի ֆիլմերից  և թերևս ցանկանում էր գերազանցել նրա ֆիլմերը։Սակայն հրաշք տեղի չունեցավ (Չնայած, որ ֆիլմում իր մասնակցությունն են ունեցել Սկարլետ Յոհանսոնը և Հելեն Հանթը)։Այո, այս կինոնկարն ունի իր ոճը, այո այն բավականին մթնոլորտ ստեղծող ֆիլմ է, սակայն զիջում է Պարկերի ֆիլմերին։Չնայած կարելի է դիտել, թեկուզ միայն հանուն Սկարլետ Յոհանսոնի խաղը վայելելու համար։

Աղբյուրը՝ eksmo.ru

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 129 անգամ

Calendar

October 2017
M T W T F S S
« Sep   Nov »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031