Ջո Բերլինգերի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում 

ցեղ«Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում՝Լոս Անջելեսի կինոփառատոնում հաղթել է Ջո Բերլինգերի  «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը։ Այս մասին  հայտնում է  Deadline.com–ը։

Ջո Բերլինգերի, Չի Ռոզենբլումի և Էրիկ Իսրայելյանի նկարած փաստագրական ֆիլմը պատմում է  Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը մանրակրկիտ ծրագրած և իրականացրած  թուրքական կառավարության հակամարդկային քաղաքականության մասին։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում՝ Tribeca կինոփառատոնի շրջանակներում նոյեմբերի 10–ին:

Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Բոգոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, Շորե Աղդաշլուն և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը:

Դիտվել է 73 անգամ

Calendar

October 2017
M T W T F S S
« Sep   Nov »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031