Կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել Հարություն Խաչատրյանը

maxresdefaultՀոկտեմբերի 7-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների արտահերթ համագումարը ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 88 կողմով, միության նոր նախագահ ընտրեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին: 

Նշենք, որ ընտրությանը, միության 187 անդամներից ներկա են եղել 150-ը:
Մյուս երկու թեկնածուները Գևորգ Գևորգյանը և Վահե Գևորգյանցը համապատասխանաբար ստացել են 17 և 29 ձայն:

Դիտվել է 50 անգամ