Հայտնի է բոլոր ժամանակների լավագույն կատակերգությունը

some-like-it-hot-coverBBC լրատվական գործակալությունը կինոյի ասպարեզում հետազոտություն է իրականացրել՝ պարզելու համար՝ ո՞րն է մարդկության պատմության լավագույն կինոկատակերգությունը։

Իրականացվել է ընդգրկուն հարցում կինոքննադատների շրջանում, եւ ըստ այդմ՝ կազմվել է կինոյի պատմության մեջ երբեւէ ստեղծված կատակերգական ժանրի լավագույն 100 ֆիլմերի ցանկը։

Եվ այդ ցանկում առաջինը Բիլլի Ուայլդերի հանրահայտ «Ջազում միայն աղջիկներն են»  ֆիլմն է։

Հիշեցնենք, այն նկարահանվել է 1959 թվականին։ Դերերում այնպիսի հայտնի դերասաններ էին, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն, Թոնի Կերտիսը եւ Ջեկ Քեմմոնը։

BBC-ի վարկածով լավագույն հարյուրյակի երկրորդ տեղում է 1964 թվականին Սթենլի Կուբրիկի նկարահանած «Դոկտոր Սթերյնջլավ կամ ինչպես ես սովորեցի չանհանգստանալ եւ սիրել ատոմային ռումբը» ֆիլմն է:

BBC-ի վարկածով լավագույն հարյուրյակի երկրորդ եռյակը եզրափակում է Վուդի Ալենի «Էննի Հոլլ»-ը։  Այն նկարահանվել է 1977-ին։

Ըստ թվարկվող հերթականության առաջին տասնյակում են հայտնվել նաեւ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Արջամկանօրը», «Բադիապուր», «Բրայանիվարքն՝ըստՄոնտիՓաթոնի», «Աերոպլան», «Զվարճանքների ժամանակը», «Սա Spinal Tap-ն է» եւ «Գեներալ» ֆիլﬔրը։

BBC-ի կազմած այս ցանկն ամբողջությամբ կարելի է գտնել առցանց՝ գործակալության պաշտոնական էջում։ Այն կազմելու համար հարցմանը ներգրավվել է 52 երկրի 253 կինոքննադատ։

Ի դեպ, այս ցանկի հրապարակումից մի քանի օր առաջ էլ իր վարկանիշային ցանկն էր հրապարակել Forbes-ը՝ դասակարգելով ամենաբարձրը վարձատրվող կինոդերասաններին, ինչպես նաեւ՝ հեռուստաշոուների դերասաններին։ Երկու ցուցակներն էլ գլխավորում են հոլլիվուդյան դերասանները։ Լավագույնների ցանկում կան նաեւ Բոլիվուդի հնդիկ դերասաններ։

kulturologia.ru

 

Դիտվել է 44 անգամ

Calendar

September 2017
M T W T F S S
« Aug   Oct »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930