Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների 2017 թվականի վարկանշային ցուցակը։

սթոունՎարկանշային ցուցակի առաջին հորիզոնականում է 28-ամյա Էմմա Սթոունը, որը մեկ տարում վաստակել է 26 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ դերասանուհին այս տարի  «Օսկար» է ստացել  «La La Land»-ում դերի համար։

էնիսթոնՑուցակի երկրորդ հորիզոնականում է դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, որի շահույթը կազմում է 25.5 միլիոն դոլար: Դերասանուհու եկամուտի գերակշիռ մասը գոյացել է Emirates, Smartwater и Aveeno գովազդային ընկերությունների հոնորարներից ստացվող գումարներից։

20172005-lawrens-2Առաջին եռյակը եզրափակում է Ջենիֆեր Լոուրենսը, որը վաստակել է 24 միլիոն դոլար։ Դերասանուհին բացի նկարահանվելուց զբաղվում է նաև Dior ապրանքանիշի առաջխաղացմամբ։

Ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել նաև Մելիսա Մաքարտին, Միլա Կունիսը, Շարլիզ Թերոնը, Էմի Ադամսը, Քեյթ Բլանշեթը և Ջուլիա Ռոբերտսը։

kino-teatr.ru

 


Հայկական «Ռեանիմանիան» բոլորեց 10 տարին

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային 10-րդ փառատոնը, որն այս տարիր նշում է հայկական անիմացիայի 80-ամյակը։ «Երկու...

|17 Հոկտեմբեր 2018,19:21