2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները

Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների 2017 թվականի վարկանշային ցուցակը։

սթոունՎարկանշային ցուցակի առաջին հորիզոնականում է 28-ամյա Էմմա Սթոունը, որը մեկ տարում վաստակել է 26 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ դերասանուհին այս տարի  «Օսկար» է ստացել  «La La Land»-ում դերի համար։

էնիսթոնՑուցակի երկրորդ հորիզոնականում է դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, որի շահույթը կազմում է 25.5 միլիոն դոլար: Դերասանուհու եկամուտի գերակշիռ մասը գոյացել է Emirates, Smartwater и Aveeno գովազդային ընկերությունների հոնորարներից ստացվող գումարներից։

20172005-lawrens-2Առաջին եռյակը եզրափակում է Ջենիֆեր Լոուրենսը, որը վաստակել է 24 միլիոն դոլար։ Դերասանուհին բացի նկարահանվելուց զբաղվում է նաև Dior ապրանքանիշի առաջխաղացմամբ։

Ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել նաև Մելիսա Մաքարտին, Միլա Կունիսը, Շարլիզ Թերոնը, Էմի Ադամսը, Քեյթ Բլանշեթը և Ջուլիա Ռոբերտսը։

kino-teatr.ru

 

Դիտվել է 80 անգամ