Լեոնարդո Դիկապրիոն կխաղա դա Վինչի

41459ce2aae3e835_848x477

Paramount Pictures  կինոստուդիան գնել է Ուոլթեր Այզեկսոնի գրած Լեոնարդո դա Վիչիի կենսագրականի էկրանավորման իրավունքները։  Կենսագրական ֆիլմի գլխավոր դերում հանդես կգա Լեոնարդո Դիկապրիոն։

Լրատվամիջոցների  հաղորդմամբ,  դերասանին պարզապես «վիճակված է խաղալ այս դերը», քանի որ նա իր անունը ստացել է հենց ի պատիվ դա Վինչիի։Դիկապրիոյի մայրը՝ լինելով հղի, նայել է նկարչի գործերից մեկը, ու հենց այդ պահին էլ երեխան առաջին անգամ շարժվել  է նրա որովայնում։

Հետաքրքիր է, որ Այզեկսոնի  «Լեոնարդո դա Վինչի» գիրքը դեռևս  չի վաճառվում։ Գրքի վաճառքը նախատեսվում է սկսել 2017 թվականի հոկտեմբերին։

Ուոլթեր Այզեկսոնը կենսագրական գրքերի հայտնի հեղինակ է։ Նա գրել է Ալբերտ Էյնշտեյնի, Սթիվ Ջոբսի, Բենջամին Ֆրանկլինի և այլ հայտնի անձնաց կենսագրությունները։

igromania.ru

 

Դիտվել է 69 անգամ