Media City 22-րդ կինոփառատոնի օգոստոսյան շաբաթը նվիրված է Արտավազդ Փելեշյանի արվեստին

MEDIA CITY

Media City Film Festival ամենամյա միջազգային կինոփառատոն է, որն անց է կացվում 1994 թվականից ի վեր Ուինդզորում` Օնտարիո, և Դեթրոյթում` Միչիգան: Իր ստեղծման օրվանից փառատոնը հյուրընկալել է ավելի քան 35,000 ֆիլմեր և հարյուրավոր արվեստագետներ: Ամեն տարի փառատոնի կազմակերպիչները հանրությանն են ներկայացնում վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի հարուստ ծրագրեր, ինչպես նաև կազմակերպում ուղեկցող ցուցահանդեսներ, դասախոսություններ, կոնֆերանսներ և քննարկումներ տարբեր ազգերի կինոռեժիսորների հետ:

Media City 22-րդ կինոփառատոնի օգոստոսյան շաբաթը նվիրված է Արտավազդ Փելեշյանի արվեստին: Ծրագիրը կազմակերպվել է Toronto International Film Festival-ի հետ համատեղ: Կազմակերպիչների կարծիքով ցուցադրության համար ընտրվել են Վարպետի կարևորագույն ֆիլմերը` «Տարվա եղանակներ», «Մենք» և «Բնիկներ»: Փառատոնի հյուրն է կինոյի պատմության և էսթետիկայի դոկտոր, Սորբոնի համալսարանի դասախոս Մարգարիտ Վապերոն, ում մտահղացմամբ ամիսներ առաջ Փարիզում լույս էր տեսել «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» հոդվածների ժողովածուն:

Լիլիթ Սոխակյան

Փարիզ

 

Դիտվել է 54 անգամ