Գեդիկյանի  «La Villa» -ն՝ Վենետիկի փառատոնի մրցութային ծրագրում

gedd-300x180Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում: Այդ մասին գրում է rusarminfo.ru կայքը:

La Villa («Առանձնատուն») ֆիլմի գործողությունները զարգանում են Մարսելի արվարձանում․ ֆիլմի գլխավոր հերոսները քույր ու եղբայր են, որոնք այցելում են իրենց տարեց հորը: Հայրական տանը երեխաները սկսում են մտորել, թե որքանով են հետևել իրենց հոր գաղափարներին:

Վենետիկի 74-րդ միջազգային փառատոնի հիմնական ծրագրում ներկայացված են ավելի քան քսան ֆիլմեր։ Արտամրցութային ծրագրերում կցուցադրվեն տասնյակ խաղարկային և վավերգարկան կինոնկարներ։

2017 թվականի վենետիկյան փառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկացի դերասանուհի Անեթ Բենինգը։ Փառատոնի բացմանը ակնկալվում է կինոաշխարհի հայտնի աստղերի Մեթ Դեյմոնի, Ջուլիանա Մուրի, Ջենիֆեր Լոուրենսի, Ջուդի Դենչի, Շառլոտա Ռեմփլինգի և այլոց ներկայությունը։  Նշենք, որ Վենետիկի 74-րդ փառտոնը կմեկնարկի հուլիսի 30-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 9-ը։

Ֆրանսահայ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ռոբեր Գեդիկյանը ծնվել է 1953 թ․ Մարսելում։ Գեդիկյանը նկարահանել է ավելի քան 15 ֆիլմեր, որոնցից շատերը ներկայացվել են Կաննի և Բեռլինի միջազգային կինոփառատոներում։ Իր ֆիլմերում, ռեժիսորը հաճախ է անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային։

Դիտվել է 41 անգամ