Հայտնի են «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

24902921500185527«Մոսկվա» կինոթատրոնում՝ հուլիսի 16-ին «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարվեց հաղթողների անունները։

Միջազգային խաղարկային մրցույթ՝

«Ոսկե ծիրան». «Ցանկալի Դուրգան»՝ ռեժ. Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան),

«Արծաթե ծիրան»․ «Արաբիա»՝ ռեժ.Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա) ,

Ժյուրիի հատուկ հիշտակում․

«Վեսթերն»՝ ռեժ.Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա – Բուլղարիա/Ավստրիա),

Միջազգային վավերագրական մրցույթ՝

«Ոսկե ծիրան». «Ուրվականների որս»՝ ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար),

«Արծաթե ծիրան»․ «Դերդո մայրիկը և ընկուզենին»՝  ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան),

Ժյուրիի հատուկ հիշատակում․ «Գյուղացիներ»՝ ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա),

«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթ՝

Խաղարկային «Ոսկե ծիրան». «Դոնալդը լաց եղավ»՝ ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ),

Ժյուրիի հատուկ հեշատակում՝դերակատարման համար․ Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան) ,

Վավերագրական «Ոսկե ծիրան».  «Ձյուն կար»՝ ռեժ.Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան) ,

Ժյուրիի հատուկ հիշատակում․ «Օրիժին»՝ ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան),

Կարճամետրաժ«Ոսկե ծիրան». «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ),

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ),

FIPRESCI Ժյուրիի մրցանակ․ «Անկաշառը»՝ ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան) ։

Դիտվել է 38 անգամ