Հայաստանը 2018-ին կմիանա «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին

A917D453-C9DB-456C-8401-175686016AB1_cx13_cy30_cw28_w1080_h608«Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի շրջանակներում, Երևանում բացվեց «Ստեղծարար Եվրոպա» ֆորումը, որին ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Եվրոպացի դիվանագետի խոսքերով,  «Ստեղծարար Եվրոպան» խոշոր ծրագիր է, որը 2014-2020 թվականների համար նախատեսում է մոտ 1,5 միլիարդ եվրոյի ֆինասավորում արվեստի ու մշակույթի ամենատարբեր ոլորտներում: Նա վստահ է, որ  Հայաստանի մասնակցությունն այս ծրագրին է՛լ ավելի կամրապնդի Հայաստան – Եվրամիություն կապերը։

«Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանը կանդամկացի հաջորդ տարվանից՝ վճարելով  50 հազար եվրո։ Այս ծրագրին արդեն անդամակցել են Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը, մասամբ՝ Մոլդովան և այլք։ Սակայն մինչև այդ  «Ոսկե ծիրան» 2017-ի շրջանակներում առաջին անգամ մեր արվեստագետները, մասնավորապես, կինոգործիչները հնարավորություն ունեցաներկօրյա ֆորումի ընթացքում ներկայացնել իրենց նախագծերը:

«Ստեղծարար Եվրոպա» ֆորումի պաշտոնական բացմանը ներկա էր նաև Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը: Նա համոզմունք հայտնեց, որ ծրագրին միանալու որոշումը, իրականում պայմանավորված է ոչ միայն մեր երկրի մշակութային քաղաքականությամբ, այլև  հասարակական դաշտի կողմից բարձրացված պահանջարկով: Ծրագիրը նոր հնարավորություններով ու հեռանկարներով կամրապնդի ու շարունակական կդարձնի եվրոպական ծրագրերի իրականացումը Հայաստանում։

Դիտվել է 32 անգամ