Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը

7762866«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Ըստ ավանդույթի՝ փառատոնային առաջին օրն սկսվեց մամլո ասուլիսով, իսկ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը: Այն այս տարի անցկացվեց Սուրբ Աննա եկեղեցում:

Շառլ Ազնավուրի հրապարակում, անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և օպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը:

Մինչև կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը «Ոսկե ծիրանի» անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցներն անցան կարմիր գորգով: Իսկ պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում:

Փառատոնի մեկնարկը ողջունեց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նշելով, որ աշխարհին լավագույնս ներկայանալու և մեր խոսքն ասելու ամենահզոր միջոցը կինոն է այսօր։ Նախարարը հայտնեց, որ  մշակվում է  կինոյի զարգացման նոր հայեցակարգ, միաժամանակ   մշակվում են  նաև գործարար ծրագրեր․ «պետք է աշխատենք այնպես, որ օտարազգի կինոգործիչների համար մեր երկիրը, մեր առաջարկածը կինոարտադրության ու համարտադրության համար հետաքրքրական ու գրավիչ լինի»: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետև ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը:

Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությունը եզրփակվեց 14-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Խասփուշ» համր ֆիլմի ցուցադրությամբ:

19756893_1347206522000310_4360781137532774852_n

19875253_1347206585333637_7216411113431247793_n

19961349_1347206535333642_695825512853532443_n

Դիտվել է 31 անգամ