Ալեքսանդր Սոկուրովն արժանացել է Եվրոպական կինոակադմիայի մրցանակին

196F26F2-7956-4AAD-9566-2734A59784EE_cx0_cy1_cw0_w800_h450Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը Եվրոպական կինոակադմիայի կողմից արժանացել է «Կյանքի ձեռքբերումներ» մրցանակին։ Այս մասին այսօր նշվել է կինոակադեմիայի Twitter-ի էջում։  Հաղորդագրության մեջ ասվում է, որ կինոգործիչն այս պարգեւին արժանացել է կինոյի աշխարհում ունեցած յուրահատուկ ներդրման համար։

Սոկուրովն, այս տարի դեկտեմբերի 9-ին,  Բեռլինում կաայանլիք մրցանակների հանձնման հանդսավոր արարողության պատվավոր հյուր է լինելու։

Ալեքսանդր Սոկուրովն արժանացել է Կաննի, Ռոտերդամի, Բեռլինի, Վենետիկի եւ Մոսկվայի կինոփառատոնների պարգեւներին, ինչպես նաեւ՝ «Նիկա», «Երկնային գիծ», «Ազատության պարգեւ» եւ այլ մրցանակներին։

Ռեժիսորի ֆիլմագրության թվում են գեղարվեստական այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ցուլը», «Արեւը», «Ալեքսանդր», «Ֆաուստը» եւ «Ֆրանկոֆոնիան»։ Նա նաեւ մասնակցել է «Կարդում ենք բլոկադայի գիրքը», «Մոսկովյան էլեգիա», «Ինտոնացիայի օրինակը» վավերագրական ֆիլմերի ստեղծմանը։

Դիտվել է 17 անգամ