Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի համար

ST
Հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը սկսել է համագործակցել ռուս կինոարտադրողների հետ։ Այս պահին երաժիշտը սկսել է աշխատանքները «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի երաժշտություն ստեղծման ուղղությամբ։

«Արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում եմ այդ երաժշտության վրա։ Վերջին մի քանի տարիներին երազում էի նման ծրագրի մասին, որտեղ կմիավորվեն մեծ նվագախումբը, խելագար ռոքը եւ էպիկական երաժշտական մոտիվները։ Այդ իմաստով իմ երազանքը կատարվեց, կարող եմ հպարտորեն նշել, որ աներեւակալիորեն հպարտ եմ, որ երաժշտություն եմ գրում այդ ֆիլմի համար»,- ասել է System of a Down խմբի հայտնի ներկայացուցիչը։

թանկ1

«Սերժ Թանկյանն աշխարհում թերեւս միակ երաժիշտն է, որը կարողանում է իր ստեղծագործության մեջ միավորել ժամանակակից ռիթմերը եւ նրբագույն ելեւէջները։ Նրան հաջողվել է այս ֆիլմի համար ստեղծել յուրօրինակ երաժշտություն, որը կարելի է համարձակորեն դասել աշխարհում ստեղծված լավագույն սաունդթրեքների շարքին»,- ասում է ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիեւը։

Իսկ «Գազպրոմեդիա ԿԻՏ» ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանը նշում է, որ ինքը շատ ուրախ եւ հպարտ, որ համաշխարհային մակարդակի այնպիսի երաժիշտ, ինչպիսին Թանկյանն է, համաձայնել է երաժշտություն գրել այս ֆիլմի համար։

«Սերժի հետ աշխատելը մեծ հաճույք է, վստահ եմ, որ մեր համագործակցությունը սրանով չի սահմանափակվի եւ առաջիկայում կունենանք նոր համատեղ ծրագրեր»։

Թանկյանն, այսպիսով, այս ֆիլմի համար ստեղծել է երաժշտական 6 «պատմություն», որոնցից մի մասը լինելու է էլեկտրոնային, իսկ System of a Down-ի գործիքային հատվածները կձայնագրվեն առանձին։ Աշխատանքը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել ամռանը։

«Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմը շուկայում կհայտնվի այս տրվա նոյեմբերի 30-ին։

 

kino-teatr.ru

Դիտվել է 51 անգամ