Շտապ տարհանվել են Կաննի կինոփառատոնի հյուրերն ու մասնակիցները

լազուրPalais De Festival-ի շենքից , որտեղ հընթացս անցկացվում է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը, ոստիկաններն ու անվտանգության ծառայության աշխատակիցները շտապ տարհանել են հյուրերին ու մասնակիցներին։

Տարհանման պատճառ է հանդիսացել անհայտ անձի զանգը, ով հայտնել է, որ շենքում պայթուցիկ սարք է տեղադրված։ Ավելի ուշ,  հայտնի  է դարձել, որ  կասկածելի փաթեթ  է հայտնաբերվել  Դեբյուսի սրահում, որտեղ ցուցադրվելու էր Միշել Հազանավիչյուսի «Երիտասարդ Գոդարը»։ Սակայն, տարհանումից 10 րոպե անց պայթյունի վտանգի մասին լուրը հերքվել է։ Ոստիկանությունը հորդորել է, որ ահազանգը վտանգ չի ներկայացնում։

Հիշեցնենք, որ ֆրանսիական Լազուրե ափում մայիսի 17-ին մեկնարկած Կաննի կինոփառատոնը կշարունակվի մինչև մայիսի 28-ը։

 

 telegraf.com

Դիտվել է 107 անգամ