Հոբելյանական Կաննի  ֆավորիտ ֆիլմերը

2109-cannes-film-festivalԿաննի 70-րդ միջազգային կինոփառատոնն  մեկնարկել է ու արդեն հայտի է նաև  տարվա ֆավորիտ ֆիլմերի ցանկը։ Փառատոնի հիմնական մրցույթը գլխավորում է իսպանացի ռեժիսոր, սցենարիստ Պեդրո Ալմոդովարը, իսկ արարողության վարողը իտալացի դերասանուհի Մոնիկա Բելլուչին է։ Փառատոնի բացման ֆիլմը Առնո Դեպլեշանի «Իսմայելի ուրվականներն»  էր։ 

«Ոսկե արմավենու ճյուղի» համար այս տարի կպայքարեն 18 ֆիլմ , որոնց մեծ մասն արդեն ցուցադրվել են Կաննում։ Դրանք բուռն քննարկումներ են առաջացրել բուքմեյքերների և կինոֆանատների շրջանում։ Մասնագետները հաղթող ֆիլմ են տեսնում ավստրիացի կինոռեժիսոր Մխայել Հանեկեի «Happy End»-ը:  Ճիշտ կանխատեսումների դեպքում Հանեկեն կստանա երրորդ «Ոսկե արմավենու ճյուղը»։ Առաջինը անվանի ռեժիսորն ստացել է 2009 թ. «Սպիտակ ժապավեն» ֆիլմի համար, իսկ երկրորդը՝  2012 թ. «Սերը» ֆիլմի համար։

2017 թվականի առավել սպասվող ֆիլմերի ցուցակում են ընդգրկված նաև «Okcha»-ն (Պոն Չժուն Հո), «Ճակատագրական գայթակղությունը» (Սոֆիա Կոպոլա), «Երկերսանի սիրեկանը» (Ֆրանսուա Օզոն), «Հիմնված է իրական դեպքերի վրա» (Ռոման Պոլանսկի):

Ֆրանսիական Լազուրե ափում մայիսի 17-ին մեկնարկած Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը կավարտվի մայիսի 28-ին։

Մխայել Հանեկե «Happy End»

հանեկ

Տոդ Հեյնս  «Հրաշքներով լի աշխարհ»

Անդրեյ Զվյագինցև «Ոչ սեր»

զվյգ

Ռուբեն Էստլունդ «Քառակուսի»

կվդռ

Յորգոս Լանտիմոս «Սուրբազան եղջերուի սպանությունը»

սպան

Սերգեյ Լոզնիցա «Մեղմաբարոն»

լօզնիցաՀոն Սան Սու «Հետևյալ օրը»

հաջ

Դիտվել է 106 անգամ