Կաննի 70-րդ կինոփառատոնի աստղային ժյուրիի լիարժեք կազմը

112686Կաննի 70-րդ կինոփառատոնի կազմակերպիչներն հայտարարել են ժյուրիի լիարժեք կազմը, որն այս տարի գլխավորելու է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ժյուրիի կազմում ընդգրկված են ութ անվանի դերասաններ և ռեժիսորներ՝ 4 կին և 4 տղամարդ։

Ամերիկացի դերասաններ Ուիլլ Սմիթը եւՋեսիկա Չեսթեյնը, իտալացի ռեժիսոր Պաոլո Սորրենտինոն, հարավկորեացի ռեժիսոր Պակ Չան Ուկը, ֆրանսիացի դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր Անյես Ժաուին, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յադերը, չին դերասանուհի Ֆան Բինբին եւ գերմանացի ռեժիսորՄարեն Ադենը։

Ֆրանսիական Ռիվիերայում,մայիսի 17-ին կմեկնարկի աշխարհի ամենահին կինոփառատոներից մեկը, որին կմասնակցեն ու կներկայանան կինոաշխարհի հենչեղ ու գունեղ անուններ։ Փառատոնը կավարտվի պարգեւատրման արարողությամբ՝մայիսի 28-ին։

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 58 անգամ