«Պահիր   խոստումդ»՝ Քըրքորյանի  կինոերազանքը  հասավ Երևան

խոստ«Խոստումը»  ֆիլմի երևանյան  նորամուտը  սկսվեց  փակ ցուցադրություններով, որոնք  խորհրդանշորեն տեղի ունեցան  հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի  նախօրեին ՝ ապրիլի 23-ին, ապա  նաև ՝ 24-ին: Հայաստանում  ֆիլմի  ցուցադրության իրավունքը ձեռք  բերելուց  հետո «Շարմ»  ընկերությունն ընդամենը  օրերի  ընթացքում  հասցրեց  «Խոստումը»  հայ հանդիսատեսին ներկայացնել հայերեն կրկնօրինակմամբ:

Կրկնօրինակման դերասանական  խումբը ՝Դավիթ Հակոբյան , Զարուհի Հովհաննիսյան, Խորեն Լևոնյան, Սամվել Թոփալյան  կինոպատումը լավագույն հայերենով  հնչեցնելու խնդիրը ոչ միայն մասնագիտական արժանապատվության խնդիր են համարել, այլև փաստում են, որ այս առանձնահատուկ աշխատանքը  նաև իրենց տուրքն է ցեղասպանության նահատակների հիշատակին: Իսկ  Բաբկեն Չոբանյանի ձայնով հնչում է ֆիլմի հեղինակային տեքստը: «Խոստումի»    երաժշտական ձևավորմանը մասնակցել  է  նաև «Հովեր » երգչախմբի սեպտետը ՝ Հայաստանում ձայնագրելով  Կոմիտասի պատարագի «Գոհանամք» հատվածը:

խոստ5100 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը դեռ  չհայտնված մեծ էկրաններին,  Հոլիվուդում   և  Կինոյի համացանցային ամենախոշոր   բազայում  ՝ IMDB–ում   հայտնվեց  աղմկահարույց  կինո  և  քաղաքական սկանդալի կիզակետում: Ի սկզբանե  ակնհայտ  էր, որ  Քըրք  Քըրքորյանի  ֆինանսավորմամբ նրա կինոերազանքի իրականացումը   դյուրին  չէր լինելու: Չէ  որ Հոլիվուդն առաջին անգամ  չէ  որ  անդրադառնալու էր  1915-ի հայոց ցեղասպանության  պատմությանը: Առաջին փորձը  կապվում է Ռուբեն Մամուլյանի անվան հետ, երբ մեծ  ռեժիսորը  փորձեց MGM-ում   էկրանավորել  «Մուսա լեռան 40 օրը»: Դեռ մեկ դար առաջ Թուրքիան   այնպիսի ճնշում գործադրեց, որ կիոնստուդիան ստիպված էր հրաժարվել  այդ ֆիլմի գաղափարից: Գրեթե  մեկ դար հայկական եղեռնի  թեման հանգիստ  չէր  տալիս  կինոյի հայազգի  ու եվրոպացի  մեծ վարպետներին ՝ Անրի Վերնոյին, Ռոբեր Գետիկյանին, Պաոլո  և Վիտորիո Տավիանիներին, Ատոմ էգոյանին, Ֆաթիհ  Աքինին: Եվ բոլոր  այս  ռեժիսորներն  իրենց  ֆիլմերի  նկարահանման ընթացքում  բախվել են   Թուրքիայի  կատաղի  դիմադրությանը: Բացառություն   չէ  նաև «Խոստումը: Ֆիլմի  ստեղծագործական կազմում  ընդգրկված  հնչեղ անուններն  ու  խիստ ներկայացուցչական արտիստական խումբն  ինքնին   արդեն  մեծ  ակնկալիքների չափազանց բարձր նշաձող սահամանեց  կինոլսարանում: Ֆիլմի ռեժիսոր, օսկարակիր  Թերրի   Ջորջը նախընտրել է, որ  կինոպատումի առանցքային դերերից մեկը  ՝  ամերիկացի   ֆոտոլրագրող  Քիրս  Մայերսին կերպավորի  ոչ պակաս հայտնի  օսկարակիր դերասան   Քրիստիան Բեյլը: Հենց նա  է  ֆիլմում  ծավալվող դրամատիկ սիրային պատմության  հերոսներից  մեկը: խոստ4«Խոստումի» 2  հմայիչ դերասանուհիները`  Շարլոտ Լը Բոնն  ու  Անժելա  Սարաֆյանը  զուգահեռաբար ներկայացնում են սիրային  պատմության երկու  ՝անպատասխան  ու արգելված սիրո  բևեռները:

Կոստանդնապոլսում  բժշկություն  ուսումնասիրող  հայ  ուսանող  Միքայել Պողոսյանին  մարմնավորել  է    «Ոսկե գլոբուսի»   մրցանակակիր   Օսկար Այզեքը: Նրա   անձնական  պատմությունը  Ֆիլմում   վերաճում  է  երիտթուրքերի ոճիրի  խորհրդանիշի ՝ Միքայելը  վերապրում է   ունեզրկման, հայրենազրկման ընտանիքի բոլոր անդամների  ու  հարազատների, և վերջապես   սիրելի կնոջ  կորստի  ողբերգություւնը ՝ փրկություն գտնելով  ֆրանսիական  նավի վրա:

խոստ1Մինչև  իր էկրանային կենսագրությունը սկսելը  «Խոստումը»   նախ  ներկայացվեց կինոաշխարհի  գնահատմանը: Ֆիլմի  համաշխարհային  պրեմիերան տեղի ունեցավ 2016-ի   սեպտեմբերին ՝ Տորոնտոյի  կինոփառատոնում, որին  անմիջապես հաջորդեց  Թուրքիայի  քարոզչական հակահարվածը: Անմիջականորեն  Թուրքիայի  իշխանությունների հրահանգով  «Խոստումի» շուրջ  տարածվում էին կեղծ վարկանիշներ, իսկ արդեն  2017-ի ապրիլին   ամերիկյան  կինոթատրոններում  թուրքերը  տոմսեր էին գնում ամբողջ սեանսների համար  և ապա  հանդիսատեսի անունից վերադաձնում դրանք:

Բացի  «Խոստումի »  էկրանային   խիստ տպավորիչ  ու ազդեցիկ պատմությունից, թերևս  նաև դա էր պատճառը, որ դեռ էկրան   չբարձրացած  ֆիլմը  Թուրքիայում խուճապի այնպիսի ալիք առաջացրեց   և  քաղաքականացվեց   այնքան, որ  հոլիվուդյան գերաստղերի  ու ամերիկյան  պետական, հասարակական  հեղինակավոր  գործիչների շրջանում ուժեղ հակազդեցություն առաջացրեց ՝ ապահովելով   նրանց  հզոր քարոզչական աջակցությունը  ֆիլմին:

Ֆիլմի  քարոզչական արշավի  «Պահիր  խոստումդ»   կարգախոսով ամերիկյան կինոյի, շոուբիզի   ու սպորտի առաջին մեծության աստղերը՝  Լեոնարդո  դի Կապրիոն, Բարբարա Սթրեյզանդը, Ջորջ  և  Ամալ Քլունիները, Շերլին Սարգսյանը, էլթոն  Ջոնը, Անդրե Աղասին, Սիլվեսթեր Սթալոնեն ու Քիմ Քարդաշյանն  իրենց աջակցությունը    հայտնեցին «Խոստումին»:

Հենց  ցեղասպանության  տարելիցի  օրը Ջորջ  Քլունին առանձնահատուկ հնչեղություն  հաղորդեց  ամերիկյան աստղերի  աջակցությանը ՝ հայտարարելով ՝  «Յուրաքանչյուրս  պետք է երդվի ՝պահել խոստումը ցեղասպանության դեմ պայքարում»:

Նունե   Ալեքսանյան

Դիտվել է 195 անգամ

Calendar

April 2017
M T W T F S S
« Mar   May »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930