Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի հայերեն թրեյլերը

khostum-1Համացանցում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի թրեյլերը հայերենով:

Լոս Անջելեսում, ապրիլի 12-ին,կայացավ հայության համար այդքան սպասված «Խոստում» կինոնկարի պրեմիերան:Այդ օրերին,կինոնկարին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը:

Բարերար Քըրք Քըրրքորյանի աջակցությամբ նկարահանված ֆիլմի վրա ծախսվել է մոտ 100 միլիոն դոլար։ Այն արդեն ցուցադրվել է Լոնդոնում, Վատիկանում, Մոսկվայում և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:
«Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կլինի ապրիլի 21-ից: «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:

Դիտվել է 198 անգամ