«Ռոմի-Դելոն» սիրավեպը բացում է փարիզյան գարունը

© Bert Stern. La Galerie de l’InstantՌոմի Շնայդեր և Ալեն Դելոն. աստղային այս զույգի սիրավեպը մինչ օրս համարվում է կինոաշխարհի ամենագեղեցիկ պատմություններից մեկը: Փարիզյան «La Galerie de l’instant» ցուցասրահում գարնան գալստյան հետ բացվել է «Ռոմի-Դելոն» ֆոտոցուցահանդեսը: Մայրաքաղաքի հինավուրց թաղամասերից մեկում գտնվող այս փոքր ցուցասրահում հաճախ են կազմակերպվում հետաքրքիր ցուցահանդեսներ, սակայն այս մեկն առանձնահատուկ նշանակություն ունի կազմակերպիչների համար:

Դերասաններն առաջին անգամ հանդիպել են 1958 թվականի ապրիլի տասին, Փարիզյան Օռլի օդանավակայանում: 22 տարեկան ֆրանսիացի սկսնակ դերասան Ալեն Դելոնը եկել էր դիմավորելու գերմանուհի 19 տարեկան կինոաստղ Ռոմի Շնայդերին: Դերասանները պետք է միասին նկարահանվեին «Քրիստինա» ֆիլմի ռիմեյքում, որում ժամանակին խաղացել էր Մագդա Շնայդերը` Ռոմիի մայրը:

Առաջին հանդիպումից հետո Ռոմին խոստովանում է, որ «Դելոնը շատ գեղեցիկ է, խնամքով սանրված», իսկ Ալենն իր հերթին անվանում է Շնայդերին «սպիտակ կարապ»: Այս փոխադարձ համակրանքը շատ շուտ վերածվում է սիրո պատմության, և հակառակ մոր ցանկությանը, Ռոմին տեղափոխվում է ապրելու Փարիզ:

50-ական թվականների ամենահայտնի այս զույգը, սակայն, բաժավում է 1963 թվականին, երբ Ռոմին մեկնում է նկարահանումների Հոլիվուդ, իսկ Դելոնը ծանոթանում է Նատալիի` իր ապագա կնոջ հետ: Բաժանումից հինգ տարի անց, դերասանները կրկին հանդիպում են Ժակ Դերեի «Լողավազան» ֆիլմի նկարահանումների ժամանակ:  Հավանաբար, մեր հիշողության մեջ մնացել են հատկապես այս ֆիլմի սիրո գեղեցիկ տեսարաններն ու կադրերը, որոնց լուսանկարներն էլ հիմնականում ցուցադրված են «La Galerie de l’instant» ցուցասրահում:

Բնականաբար լուսանկարերը վաճառվում են, արժեքը տատանվում է 700-ից մինչև 2000 եվրո: «Ռոմի-Դելոն» ցուցահանդեսը կարելի է տեսնել Փարիզում, մինչև 2017 թվականի հունիսի 7-ը:

1960 թ ©GianColombo La galerie de l’instant

 

La Galerie de l'instant ©Lilit Sokhak

 

LILS1540 (1)

 

LILS1549

LILS1553

 

Լուսանկարները՝ Բերտ Ստերնի և Ջիան Կոլոմբոյի

Լիլիթ Սոխակյան

Փարիզ

Դիտվել է 114 անգամ