250 հազար եվրո՝  հայ-ռուսական արտադրության  «Սպիտակ» ֆիլմի նախագծին

սպիտ2Հայաստանի կողմից ներկայացված առաջին՝  հայ- ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրիմաժի կառավարման խորհրդի հավանությանը և կստանա  250 հազար եվրո  արժողությամբ ֆինանսական աջակցություն:Եվրոպական այս հզոր կինոկառույցին Հայաստանն անդամակցել է2016 թվականից, և «Սպիտակն» առաջին հայկական կինոնախագիծն է, որը ներկայացվեց Եվրիմաժում ու առաջին իսկ փորձից ունեցավ հաջողություն:

սպիտ5Եվրիմաժի կողմից հատկացվելիք 250 հազար եվրոյի 79 %-ը կազմում է ռուսական մասնաբաժինը՝ (ելնելով ներդրված գումարի չափից), իսկ մնացած 21%-ը հայկական մասն է: 250 հազար եվրոն  ֆիլմի նախահաշվի  ընդհանուր բյուջեի պակաս գումարն է, որի  շնորհիվ էլ կլրանա  ընդհանուր բյուջեն: Նշենք, որ երկու դեպքում էլ գումարները ծախսվելու են  բացառապես ֆիլմի վրա:

սպիտ4

Դեկտեմբերյան երկրաշարժը աննախադեպ իրավիճակ ստեղծեց ամբողջ Սովետական միությունում.  երկաթե վարագույրն իջավ, վիզային խիստ ռեժիմը  թուլացավ, միանգամից կորցրեց  ուժն ու ստեղծվեց անխոչընդոտ տեղաշարժի աննախադեպ իրավիճակ: Հայաստանը պարուրած սոսկալի  աղետը իր հետ բերեց այլ հարաբերություններ ու ժամանակներ,  ջնջվեցին սահմաներն ու մեկ մարդու ողբերգությունը դարձավ բոլորինը։ Առանց սահմանների աշխարհն ու նրա  բնակիչները միավորվեցին՝ փրկելու մարդուն ու մարդկանց մոլորակը:

սպիտակ1Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, սցենարի հեղինակը՝ Մարինա Սոչինսկայան, օպերատորը՝ Պյոտոր Դուխովսկոյը, կոմպոզիտորը՝ Կարեն Մարգարյանը, պրոդյուսերները՝ Ելենա Գլիկման, Թերեզա Վարժապետյանը:

Հ.Գ. Հայկական կինոյի ու կինոարտադրության համար բացվում են  նոր հնարավորություներ և զարգացման հեռանկարներ։

 

 

 

 

Դիտվել է 34 անգամ