Անաքո Տափանավը հրավիրում է փելեշյանական կինո-երեկոյի

անաքո2016 թվականի հոկտեմբերին Փարիզի «Yellow Now» հրատարակչությունում լույս տեսավ հայազգի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մասին առաջին ֆրանսալեզու հոդվածների ժողովածուն: «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» վերնագիրը կրող գիրքը հանրության կողմից ընդունվեց մեծ հետաքրքրությամբ և խանդավառությամբ:

Արդեն ամիսներ է, ինչ  հեղինակներ Մարգարիտ Վապերոյի, Կլեռ Դենիելի, ինչպես նաև գրքի հրատարակիչների և կինոգետների նախաձեռնությամբ կազմակերպվում են ժողավածուի շնորհանդեսներ, Վարպետի ֆիլմերի դիտումներ և քննարկումներ մի շարք փարիզյան գրադարաններում, կինոթատրոններում և գրախանութներում:Book Cover

Վարպետի արվեստին նվիրված հերթական հանդիպումը նախատեսված է մարտի 30-ին, «Անաքո տափանավի» (Péniche Anako) վրա: Լա Վիլետ փարիզյան արհեստական լճի վրա տեղակայված «Անաքո տափանավը» հայտնի է իր հետաքրքիր բազմամշակութային միջոցառումներով, համերգային ծրագրերով և պարային երեկոներով: Մարտի 30-ի երեկոյան Տափանավի այցելուները հնարավորություն կունենան դիտելու Արտավազդ Փելեշյանի «Մենք» վավերագրական ֆիլմը, ապա ծանոթանալու ժողավածուի հոդվածներին և քննարկելու դրանք գրքի համահեղինակ, կինոյի պատմության և էսթետիկայի դոկտոր, Սորբոնի համալսարանի դասախոս Մարգարիտ Վապերոյի հետ:  Տարիներ է, ինչ կինոյի երիտասարդ այս մասնագետը նվիրումով ուսումնասիրում է Արտավազդ Փելեշյանի արվեստը: Կլեռ Դենիելի հետ միասին, նրանք փորձել են ստեղծել այնպիսի մի գիրք, որը հետաքրքիր կլինի և ուսանողներին, և  արվեստաբաններին, և բոլորովին այլ ոլորտի մասնագետներին: «Հույս ունենք, որ գրքի շնորհիվ ընթերցողը կմտերմանա փելեշյանական արվեստին, քանի որ մեր վերջնական նպատակն է` Ֆրանսիայի տարբեր անկյուններում նորից և նորից ցուցադրել Վարպետի ֆիլմերը», նշել է Մարգարիտ Վապերոն:

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2017 թ.

 

Դիտվել է 49 անգամ

Calendar

March 2017
M T W T F S S
« Feb   Apr »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031